Թուրք կանայք կպաշտպանվեն ընտանեկան բռնությունից SOS կոճակով
Թուրքիայում պետական մակարդակով կատարված հետազոտությունները փաստում են, որ կանանց 42 տոկոսը բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կամ զուգընկերների կողմից:
Նոր ծրագիրը, որն իրականացվում է Ընտանիքի և Սոցիալական Քաղաքականության Նախարարության և Թուրքիայի ՆԳՆ համատեղ ջանքերով, ուղղված է ընտանեկան բռնության և գենդերային խտրականության դեմ պայքարին: Ծրագրի մշակողների պլանների համաձայն՝ թուրք կանայք բարեկամների կողմից ցանկացած ագրեսիայի պարագայում կարող են օգտվել ՛՛խուճապային կոճակից՛՛, որի ազդանշանը պետք է ընդունվի հատուկ նախատեսված զանգերի կենտրոնում: Կոճակը կարող է քողարկված լինել որպես ոսկյա զարդ, բջջային հեռախոս կամ ժամացույց: Նախագծի փորձնական տարբերակը կփորձարկվի Բուրսի և Ադանի բնակչուհիների շրջանում: Նախարարությունները պայմանագիր կնքեցին Avea հեռահաղորդակցության ընկերության հետ՝ SOS – կոճակի զանգերը ոստիկանության 155 թեժ գիծ փոխանցելու համար:
Ի լրումն SOS – կոճակի՝ առաջարկվում են նաև այլ տեխնոլոգիական նորարաություններ: Մասնավորապես հատուկ ապարանջանների կիրառումը այն տղամարդկանց համար, որոնք ադեն իսկ հաշվառվել են՝ կանանց հանդեպ ագրեսիա դրսևորելիս: Տվյալ ապարանջանները կօգնեն հետևել տղամարդկանց և պարզել նրանց գտնվելու վայրը:
Ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Շահին (Fatma Sahin) հաղորդեց.՛՛Առաջին հերթին SOS – կոճակի ծրագիրը կիրականացվի խիտ ենթակառուցվածք և միգրացիայի բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններում: Որպես ծրագրի մի մաս, փորձարկումը տեղի կունենա Ադանում և Բուրսում անմիջապես Ռամազան ամսից հետո: Մենք մեզ վրա ենք վերցնում բոլոր ծախսերը և տրամադրում ենք անհրաժեշտ սարքավորումները՛՛:
Նմանատիպ ծրագրեր մեծ հաջողությամբ իրականացվում են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում, նշում է թուրքական պարբերականը: Թուրք պաշտոնյաները ուսումնասիրել են այս ծրագրերը և հարմարեցրել են դրանք Թուրքիայի պայմաններին: Նախարարությունների պլանների մեջ է մտնում իրականացնել նախագիծը ամբողջ Թուրքիայում մեկ տարվա ընթացքում:
Դիտումների քանակը` 3459