«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է», – հաշվետվություն է, որը պատրաստվել է շվեդական ՛՛Կվինա տիլ Կվինա՛՛ հիմնադրամի անցկացրած հետազոտության հիման վրա: Այն  ցույց է տալիս, թե ինչքան քիչ բան է արվել այս 12 տարիների ընթացքում 1325 բանաձևի ընդունումից հետո:

 

  

Հաշվետվությունը հիմնված է Ադրբեջանում, Հայաստանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Կոնգոյում և Լիբերիայում անցկացված հետազոտության վրա: Չնայած երկրների և կոնֆլիկտների միջև առկա հսկայական տարբերություններին, կանանց մասնակցության առումով պայմանները զարմանալիորեն նույնն են:

 

Բոլոր տարածաշրջաններում կանայք և կանանց կազմակերպությունները կարևոր դեր են խաղում տեղական մակարդակով կոնֆլիկտների կարգավորման հարցում և ծայրահեղ դժվար պայմաններում գոյատևման պրակտիկ խնդիրների լուծման հարցում: Սակայն, երբ գալիս է պաշտոնական որոշումներ կայացնելու ժամանակը, նրանց առջև բոլոր դռները փակվում են: Սրան հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևը, որի համաձայն միայն կանանց հավասար մասնակցությունը կարող է երաշխավորել կայուն խաղաղությունը: Մինչդեռ կանայք հայտնվույմ են ինչպես միջազգային բանակցություններից դուրս, այնպես էլ ազգային մակարդակով բանակցություններից դուրս:

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ հիմնական արգելքները, որոնց հետ բախվում են կանայք բոլոր 5 կոնֆլիկտներում.

 

–         Խտրական օրենքներ և նահապետական նորմեր

–         Ասեկոսեների տարածում և կին-ակտիվիստների հանդեպ սպառնալիքների կիրառում

–         Բռնություն, այդ թվում սեռական բռնություն

–         Աղքատություն և կաշառակերություն

–         Միջազգային հանրության կողմից գենդերային խնդրառության անտեսում

 

 

«Ինչպես քաղաքականության այլ բնագավառներում, այնպես էլ  խաղաղապահ բնագավառներում պետք է քչացնել տղամարդկանց գեռակշռությունը, և պետք է հնարավորություն տալ, որպեսզի  այլ կարծիքները և ձայները լսելի լինեն: Այս ուղղությամբ կարևոր քայլ կլիներ մեծ քանակությամբ կանանց ՄԱԿ-ում և Եվրամիությունում  բարձր պաշտոնների նշանակելը: Այլապես ինչպես կարող է միջազգային հանրությունը հաստատել, որ հավասարությունը կարևոր է», – ասում է Լենա Ագը,  ով հանդիսանում է ՛՛Կվիննա տիլլ Կվիննա՛՛հիմնադրամի Գլխավոր Քարտուղարը

 

 

Խաղաղության և Անվտանգությանը վերաբերվող կարևոր պաշտոններում գենդերային անահավասարակշռության օրինակներ:

 

–         1992-ից 24 ամենամեծ խաղաղապահ գործընթացնորում բանակցողների միայն 8 %-ը  և  միջնորդների  3 %-ն էին կանայք:

–         ՄԱԿ-ը երբեք կին չի նշանակել որպես իր գլխավոր միջնորդ.

–         ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչների 89 % տղամարդիկ են:

–         ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների 84 % ղեկավարում են տղամարդիկ:

–         ՄԱԿ-ի անդամ-երկրների դեսպանների 84% տղամարդիկ են:

–         Եվրամիության անվտանգության ընդհանուր առաքելության ղեկավարների շարքում չկա  ոչ մի կին:

–         ԵՄ հատուկ ներկայացուցիչներից 10 –ից երկուսն են  կանայք :

 

 

«Խաղաղ գործընթացները, որոնք բացառում են բնակչության կեսին, բավարար չեն: Հարցը չի վերաբերվում միայն նրան, որ հաշվի չեն առնվում կանանց կարիրքներն ու խնդիրները, այլ նաև այն ռիսկին, որ բոլոր խաղաղ համաձայնագրերը կխախտվեն», – ասում է Լենա Ագը:

 

Հետազոտության հիմնական եզրակացությունն է.  Խաղաղարար առաքելություններում բացառապես տղամարդկանց նշանակելով՝ միջազգային հանրությունը միայն ավելի ու ավելի է խորացնում տղամարդկանց և կանանց միջև առկա անդունդը:

 

Այս առումով  «Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է» – դա նաեւ քարոզարշավ է՝  կանանց հավասար մասնակցությունը կոնֆլիկտների կարգավորման եը խաղաղարար գործընթացներում ապահովելու նպատակով:

 

No Women – No Lasting Peace / Առանց կանանց չի կարող լինել կայուն խաղաղություն


www.equalpowerlastingpeace.org

 

 

Դիտումների քանակը` 4427

Գլխավոր էջ