Կանայք ավագանիների կազմում 8.3 % են , իսկ համայնքապետների թվում ՝ 1.6 % են:

ԿԸՀ-ի կողմից հրապարակված վերջնական տվյալներով, սեպտեմբերի 9-ին և 23-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  ավագանիի անդամ ընտրվածների թվում կանայք 8.3 % են կազմել, իսկ  համայնքների ղեկավարների շարքում՝ կանայք  ընդամենը  1.6 % են: Նշենք, որ դա ՏԻՄ-երի ամբողջական պատկերը չէ, քանի որ սեպտեմբերին ընտրությունները անց են կացվել թվով 638 համայնքներում, թեպետ  հետընթացը կին-համայնքապետերի առումով   արդեն ակնհայտ է:

 

Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերերի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ավագանու անդամ է ընտրվել 101 կին: Ավագանու ընտրված անդամների ընդհանուր թիվը հիշյալ մարզերում 1841 է:

 

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում գրանցվել էր 164 կին և 2462 տղամարդ թեկնածու: Համայնքի ղեկավարի համար պայքարում էր 10 կին, եւ, ինչպես արդեն նշել էինք, ընտրվեց միայն մեկը` Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Ալինա Հարությունյանը:

 

Սեպտեմբերի 23-ի ավագանու ընտրությունների արդյունքում առավել մեծ թվով` 36 կանայք ընդգրկված են Կոտայքի համայնքների ավագանիների կազմում: Այս մարզում ավագանու անդամ դառնալու համար պայքարում էր 54 կին:

 

Սակայն այս պահին ավագանու անդամ կանանց թվով առաջատար է Սյունիքը: Այս մարզում սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո ավագանու ընտրված 494 անդամից 86-ը կին է: Սյունիքում  նաև  3 գյուղ ղեկավարում են կանայք:

 

 

Սեպտեմբերի 9-ին Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի համայնքներում տեղի ունեցած ՏԻմ ընտրությունների արդյունքում ավագանու անդամ է ընտրվել 2905 մարդ, որից ընդամնեը 295-ն են կանայք: Ավագանու անդամ դառնալու համար սեպտեմբերի 9-ի ընտրություններում պայքարում էր 416 կին թեկնածու:

 

Այսպիսով, սեպտեմբերի 9-ին և 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում  4746 ավագանանի անդամ  ընտրվածներից 396-ը են կին,  իսկ  համայնքների 638 ղեկավարներից   ընդամենը 10-ն  են կին, ընդ որում խոսքըմիայն գյուղապետների մասին է :

 

Նշենք , որ  նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք երբեւիցե  կին-քաղաքապետ չենք ունեցել և 866 գյուղական համայնքներից էլ  միայն 24-ն են կանայք ղեկավարում, եւ այս առումով սեպտեմբերի կայացած ընտրությունները հետընթաց են:

 

Ինչ վերաբերում է ավագանիներին, ապա նախորդ ընտրությունների արդյունքներով, նրանց կազմում ընդգրկված է եղել 6.6 տոկոս կին, եւ սեպտեմբերի ընտրություններին  արձանագրված 8.3 % -ը  կարելի  է ասել մի փոքր առաջընթաց է:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4127

Գլխավոր էջ