Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

Հայաստանում բնակվում է մոտ 422.000 աղջիկ երեխա (0-ից 18 տարեկան):

 

Մեր  երեխաների , այդ թվում աղջիկների,  ամեն հինգից երկուսն (42.8%) ապրում է աղքատության մեջ , իսկ նրանցից  3.7%-ը՝ ծայրահեղ աղքատ են:

 

 

Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք:

 

 

Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ հայ ընտանիքները ցուցաբերում են նույն խնամքն ու հոգատարությունը, ինչ տղա երեխաների նկատմամբ

 

 

Հայաստանում ամեն տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա:

 

 

Մեր երկրում աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով քիչ են տղա երեխաներից (0-ից 18 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:

 

 

2011 թ.-ին Հայաստանում ծնվել է 20287 աղջիկ և 23160 տղա, այսինքն՝ 100 աղջկան բաժին է ընկել 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պիտի լիներ 100 աղջկան՝ 102-106 տղա:

 

 

 

Հայաստանում նորածին աղջիկներին ամենահաճախն անվանակոչում են Մանե, Միլենա կամ Էլեն (2011):

 

 

Մեր աղջիկները մեծանալուց հետո ՝

 

Ստանում են կրթություն (Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են):

 

Ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում (2010):

 

Ունենում են միջինը 1-2 երեխա (երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա) (2010):

 

Փորձում են գտնել իրենց տեղը (Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը կանայք են):

 

Ապրում են միջինը մինչև 77 տարեկան՝ 7 տարի ավելի, քան տղամարդիկi:

 

 ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակ 

 

Դիտումների քանակը` 3784

Գլխավոր էջ