«The Guardian». Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում կին-դատավորները ամենաքիչն են

Համաձայն Եվրոպայի Խորհրդի  « Եվրոպական դատական համակարգերի  արդյունավետություն  և որակ » զեկույցի , կին-դատավորների քանակով Ադրբեջանը զբաղեցնում է  վերջին տեղը Եվրոպայում, հայտնում է  «The Guardian» պարբերակնը: Կին դատավորների թիվը  Ադրբեջանում   9% է կազմում :

 

Թեպետ Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում  կին-դատավորների քանակը երկու անգամ մեծ է քան Ադրբեջանում ( Հայաստանում –  23%, Մեծ Բրիտանիայում մոտ 25% ), այդ ցուցանիշով նրանք զիջում են բոլոր մնացած եվրոպական երկրներին,  նշում է «The Guardian»ը:

 

Այսպես,  Սլովենիայում դատավորների 78%  կանայք են, Հունաստանում – 65%, Ֆրանսիայում – 64%. Ընդհանուր առմամբ, համձայն զեկույցի , նկատվում է դատական համակարգի որոշակի ֆեմինիզացում՝ Եվրոպայում  կին դատավոևների թիվը միջինում  կազմում է 48% , իսկ տղամարդ դատավորների ՝  52%

 

Զեկույցում նշվում է, որ  կանանց և տղամարդկանց հավասար թիվը ապահովելու համար անհրաժեշտ է գործադրել որոշ ջանքեր:  «Դատական իերարխիայի ճանապարհին նկատվում է  կանանց թվի նվազեցում,  գրում է թերթը:

 

Դիտումների քանակը` 5335

Գլխավոր էջ