Նորվեգիայում կրթության նախարար է դարձել 29 -ամյա մուսուլմանուհին
Սեպտեմբերի 21ին Նորվեգիայի վարչապետ Յենս Ստլտենբերգը հայտարարեց նախարարների կաբինետում սպասվող փոփոխությունների մաին: Նորվեգիական ԶԼՄները հայտնում են, որ կրթության նախարար է նշանակվել 29 ամյա մուսուլմանուհի՝ Հադիյա Տայիկը:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ այս կինը դարձել է ամենա երիտասարդ նախարարը և առաջին մուսուլմանուհին կառավրությունում : Նոր նախարարը ներկայացրել է իր նոր ծրագիրը:
Տայիկը հայտարարել է , որ մշակութային բազմազանությունը պետք է դառնա Նորվեգիա ամենօրյա կյանքի անբաժանելի մասը: Նա մտադիր է նաև անցկացնել ազգային փոքրամասնությունների ինտեգրումը հասարակության մեջ, ստեղծել սոցիալական շարժունակության համար անհրաժեշտ պայմաններ :
Նախարարի խոսքերով, էմիգրանտները չեն ցուցաբերում ակտիվ մասնակցություն հասարակության կյանքում,քանի որ նրանք պարզապես չեն կարողանում լավ աշխատանք և ստանալ որակյալ կրթություն:
Հ. Տայիկը ծնվել է Պակիստանից ներգաղթաց ընտանիքում , երկար տարիներ աշխատել է Նորվեգիային առաջատար ԶԼՄներում, որից հետո դարձել է խորհրդատու Աշխատանքի նախարարությունում, որտեղ զբաղվել է սոցիալական հարցերով:
Սա կին նախարարներին վերաբերող միակ կադրային որոշումը չէ: ԱԳ նախկին նախարար Աննե-Գրետե Ստրեմ-Էրիկսոնը դարձել է Պաշտպանության նախարար, իսկ մշակույթի նախարար Աննիկեն Խուիտֆելդը զբաղեցրել է Աշխատանքի նախարարի պաշտոնը:
Դրա հետ մեկտեղ Նորվեգիայում տեղի են ունեցել նաև մասսայական բողոքի ակցիաներ ,որոնք կազմակերպվել են մուսուլմանների կողմից: Մոտ 3,5 հազար մարդ հավաքվել են Օսլույում ԱՄՆ դեսպանատն մոտ: Վարչապետը հանձնարարել է խուսափել որևէ կոնֆլիկտից:
Դիտումների քանակը` 7147