Իրանում կանանց արգելել են ուսուցանել մոտ 80 առարկա

 

Նոր ուսումնական տարին Իրանում, որը  մեկնարկել է սեպտեմբերի 23ին, կսկսվի նոր փոփոխված կանոններով՝ այժմ ուսանողուհիներին արգելվում է մոտ 80 առարկա ուսուցանել:

Իրանուհի ուսանողուհիները այժմ չեն կարող ընտրել այնպիսի առարկաներ, ինչպիսին են՝ միջուկային ֆիզիկա, կիբերնետիկա, քիմիական մեքենաշինություն, անգլերեն գրականություն: Ընդահնուր առմամբ երկրի մոտ 30 ԲՈՒՀերում  արգելվել է 77 առարկայի ուսուցանումը:  Մի շարք  համալսարանում որոշ առարկաներ արգելված են նաև արական սեռի ուսանողների համար: Այժմ նրանք չեն կարող սովորել սոցիոլոգիա, լեզվաբանություն, փիլիսոփայություն և պատմություն:
Իրավապաշտպանները  դատապարտել են իրանական կրթության մեջ տեղ գտած իսլամացումը, որը սկիզբ էր առել 2005-ից,երբ իշխանության եկավ  Մահմուդ Ահմադինեժադը: Իրենց կարծիքով  իշխանությունները փորձում են սահմանափակել կանանց կրթությունը ազգային ֆեմինիստական շարժումը թուլացնելու նպատակով:

 

Հարկ է նշել, որ ներկա պահին  Իրանի համալսարաններում իգական սեռի ուսանողների թիվը կազմում է  60% .

 

Ամենայն հավանականությամբ, իշխանությունները պատրաստում են նաև այլ սահմանափակումներ իրանական կրթական համակարգի համար:
Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարար Կամրան Դանեդշուն  անցյալ շաբաթ դրական կարծիք է հայտնել դպրոցներում և համալսարաններում  աղջիկների եւ տղաների տարանջատված կրթության համակարգի ներմուծման վերաբերյալ:  « Դա նախատեսված է մեր կրոնով », – ասել է նախարարը :

Դիտումների քանակը` 4532

Գլխավոր էջ