Լիլիթ Գալստյանը կոչ է անում միանալ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը կոչով դիմում է իր նախկին և ներկա գործընկերներին: Դրա մասին են հայտնում մի շարք լրատվամիջոցներ , տարածելով Լիլիթ Գալստյանի ուղերձը.
«Սիրելիներ,
համոզված եմ, որ «Օգնիր եղբորդ» կարգախոսն, անկախ գաղափարական, կուսակցական ու աշխարհագրական սահմաններից, կմիավորի այն բոլոր հայորդիներին, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և ի սփյուռս աշխարհի, ով անտարբեր չէ Սիրիայում բնակվող իր արյունակցի, իր եղբոր ճակատագրով, ում համար թանկ է մեր համայնքի կենսունակությունը, ով հավատում է համահայկական ներուժի զորությանն ու մասնակից է համազգային հանձնառություններին։
Պահն է, երբ ողջ հայությունը պետք է ցույց տա իր միասնականությունը` օգնության ձեռք մեկնելով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին։
Մեր հաշվեհամարին արդեն փոխանցում են կատարել իմ մի քանի գործընկերներ՝ Վահե էնֆիաջյանը, Վահան Հովհաննիսյանը, Հարություն Ղարագյոզյանը։
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատավարձից մասնակի հատկացում կատարելով «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին իր համեստ ու կարևոր ներդրումը կբերի մեր եղբայրների աջակցությանը, մեր ամենակենսունակ հայ համայնքի՝ սիրիահայ համայնքի լինելությանը։
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ,
23800 AMD 01157620300,
23800 USD 01157620401
Լիլիթ Գալստյան
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ
ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր
Դիտումների քանակը` 4777