Սեպտեմբերի 9-ին ավագանիների կազմում ընտրվեց 10,3 տոկոս կին
Ներկայցնելով այսօր սեպտեմբերի 9-ին Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզերի 535 համայնքներում տեղի ունեցած համայնքապետի ու ավագանու անդամի ընտրությունների վերջնական արդյունքները , Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուկուչյանն նշեց,որ համայնքապետ է ընտրվել է 9 կին: Հիշեցնենք, որ համայնքապետի պաշտոնին հավակնող 716 թեկնածուներից ընդամենը 33-ն էին կանայք:
Ինչպես արդեն հայտնել էր WomenNet.am-ը կանայք համայնքապետի ընտրություններում հաղթանակ են տոնել Արմավիրի մարզի Արևաշատ, Արտամետ համայնքներում, Լոռու մարզի Բազում, Յաղդան, Պաղաղբյուր գյուղերում, Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքում, Սյունիքի մարզի Հացավան, Շրվենանց, Քարահունջ համայնքներում:
«Բոլոր ինը համայնքներում էլ ընտրված կանայք եղել են համայնքի գործող ղեկավարները»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա ընդհանուր առմամբ ընտրվել է 2905 թեկնածու, որից 299-ը կանայք են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի 4073 թեկնածուներից 416-ը կանայք էին:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Սեպտեմբերի 9-ին ընդամենը 9-ը կին ընտրվեց համայնքի ղեկավար
Դիտումների քանակը` 3783