Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո
«Խոսեք ձեր դստեր հետ, քանի դեռ դա չի արել գեղեցկության արդյունաբերությունը»,- ազդարարում է սոցիալական հոլովակը, որ թողարկել է Dove ընկերությունն դեռահասներին ամեն կողմից պարտադրվող արհեստական գեղեցկության չափանիշներից փրկելու նպատակով:
Ինչպես ցույց է տվել Dove-ի կատարած հետազոտությունը, տինեյջերներն ամեն օր մոդայիկ ամսագրերում ու գովազդներում այլազան գեղեցկուհիների այնքան նկարներ են տեսնում, որ դա բացասաբար է ազդում նրանց ինքնագնահատականի վրա: Նրանք հաշվի չեն առնում, որ ձևավորողները տարբեր գրաֆիկական ծրագրերի միջոցով «սրբագրում» են այդ նկարները: Ահա 1000 դեռահաս աղջիկների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 77%-ը` 11-14 տերական, տեսնելով մոդելների ու հոլիվուդյան դերասանուհիների նկարները, իրեն «գեր ու տգեղ» է համարում:
Մի քանի տարի քռաջ նկարահանված «Կատաղի գրոհ» (Onslaught) հոլովակն այսօր էլ այժմէական է: Ըստ էության ճանաչողական ֆիլմ է այն ծնողների համար, ովքեր բավարար ժամանակ չեն տրամադրում իրենց զավակներին և չեն պաշտպանում ագրեսիվ, նրանց տակավին չձևավորված աշխարհայացքն աղճատող տեղեկատվությունից: Ռեժիսորն առաջարկում է աշխարհին նայել շիկահեր, համակրելի աղջնակի աչքերով, և այն, ինչ տեսնում է երեխան, սարսափելի է. անբնական նիհարիկ մոդելներ, տոննաներով կոսմետիկա պլաստիկ վիրահատությամբ սարքված դեմքերին, իմպլանտատներ և վիրահատական այլասերումներ, նիհարելու հաբեր ու հրաշագործ քսուքներ: Այս ամենը ասես ճչում է աղջնակի ականջին. «Փոխիր քեզ: Դու պետք է լինես անպիսին, ինչպիսին մենք են ցույց տալիս»: Այնուհետև հանդիսատեսի առջև բացվում է այդ արդյունաբերության մյուս երեսը. բոտոքսի ներարկումներ, անորեքսիայի և բուլեմիայի զոհեր, որոնք հարմոնի պես մերթ նիհարում են Բուհենվալդի գերիների նման, մերթ չափազանց գիրանում… Նկարագրված հոլովակը Dove ընկերության ձեռնարկումներից մեկն էր «Հանուն բնական գեղեցկության» քարոզարշավի շրջանակներում, որին ժամանակին մասնակցեցին մոտ 5 միլիոն երիտասարդ աղջիկների:
Դիտումների քանակը` 4119