Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Մյանմայի (Բիրմա) կանայք հպարտանում են իրենց պարանոցով: Եվ իրավունք ունեն. այս գեղեցկուհիների պարանոցի երկարությունը երբեմն հասնում է 50 սմ-ի: Պարանոցը ձգում են պղնձե օղակների միջոցով, որ կրում են պարանոցին` սկսած մանկությունից: Տարեցտարի այդ օղակների թիվն ավելանում է:
– Բոռնեո կղզու բնակչուհիները գեղեցկության գագաթնակետ են համարում մինչև ուսերը հասնող ականջները, որին հասնում են` բլթակներից բրոնզե կշռաքարեր կախելով: Ժամանակի ընթացքում նման «գինդերի» քաշը կարող է հասնել 3 կգ-ի:
– Արևմտյան Աֆրիկայում գեղեցիկ են համարվաում կնոջ աչքերի ձևը և շրթունքները:Փոքր երեխաների բերաններոմ տեղադրվում են հատուկ ձևով սկավառակներ ,որոնք տարների ընթացում մնում են շուրթերի մեջ և ձև տալիս : Այդ պատճառով նրանց շուրթերը դառնում են կոշտ ուռաց և ընդհանրապես չեն համբուրվում:
– Կարամոջոնգ ցեղի համար (Սուդանի և Ուգանդայի սահմանին) կնոջ զարդարանք են համարվում մարմնի վրա հատուկ ձևավոր թարախապալարները: Այդ «գեղեցկության» համար կանայք ստիպված են տանջանքների ենթարկվել. մարմնի և դեմքի մաշկը կտրատում են երկաթե կեռիկով և ապա մի ամսվա ընթացքում այդ վերքերի վրա մոխիր ցանում:
– Սողոմոնյան կղզիների բնակչուհիները ամուսնանալով զրկվում են վերին ատամնաշարից: Ատամները հանդիսավոր, քարի ու սրածայր փայտի օգնությամբ կոտրում է նրանց քեռին:
– Տիպո ցեղի հնդկացիների (Բրազիլիա) մայրերը իրենց դուստրերի դեմքերը փայտերով մամլում են: Դա պատիժ չէ վատ վարքի համար. ուղղակի աղջիկը չպետք է մեծանա կլոր դեմքով և ծիծաղատեղի դառնա: Դեմքը պետք է ձգված ու շատ նեղ լինի:
– Սահարայի անապատի տուարեգ ցեղում կանանց համար խայտառակություն է համարվում նիհարությունը: Գեղեցկուհին բազմաթիվ ծալքեր պետք է ունենա կողերին, մեծ փոր և փայլող դեմք: Այդ «իդեալին» հասնել շատ ավելի հեշտ է, քան ավելորդ քաշից ազատվելը: Աղջիկներին փոքրուց տեղավորում են վրաններում, որտեղ նրանք գրեթե չեն շարժվում և մեծ քանակությամբ ուղտի կաթ են խմում:
-Բոլորս էլ երազում ենք ունենալ ճերմակափայլ ատամներ և ոչ մի ջանք ու միջոց չենք խնայում, որ մեր ատամնաշարը լինի իդեալական ճերմակ: Իսկ Ճապոնիայում կար «օխագուրո» ատամները սևացնելու ավանդույթ, որին սկզբնական փուլում հետևում էին միայն հարուստ ընտանիքների աղջիկները: Սև գույնը խորհրդանշում է կայունություն, և որպեսզի հարաբերությունները լինեին կայուն, ամուսնությունից առաջ աղջիկները սևացնում էին ատամները: Որոշ առումով սև ատամները ընկալվում էին որպես հավատարմության երդում ամուսնուն: Գոյություն ունեին ատամների սեւացման մի քանի բաղադրատոմսեր՝ բրնձի օշարակով, բրնձի գինիով, բրնձի բորբոսով, շաքարով, աղով, թեյի տերևներով: Ենթադրվում է նաեւ, որ այդ լուծույթը պաշտպանում էր ատամները կարիեսից, էմալաթափությունից, կանխում ցավերի ու ճաքերի առաջացումը:
-Չինաստանում գեղեցիկ էին համարում փոքր ոտքերը:Փոքր աղջիկների ոտքերը այնպես էին կապում վոր դրանք ստանում էին կորաձևություն: Այդպիսի չինուհիներին նմանեցնում էին լոտոսի հետ և գտնում որ դա շատ էրոտիկ է:Սակայն դա ունենում էր իր հետևանքները :Շատ հաճախ աղջիկները չէին կարողանում անգամ քայլել և նրանց անընդհատ սպասուհիներն էին տեղափողում իրենց մեջքի վրա:
Դիտումների քանակը` 6212