Այսօր Գեղեցկության միջազգային օրն է:
Սեպտեմբերի 9-ին աշխարհում նշվում է որպես Գեղեցկության միջազգային օրը: Տոնի ստեղծման գաղափարը պատկանում է CIDESCO Էսթետիկայի եւ կոսմետոգոլիայի միջազգային կոմիտեին, որը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ 1995 թվականին:
Իսկ առիթը, ինչպես նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, այն էր, որ 20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտի համար դարձավ խոշոր ձեռքբերումների և առաջընթացի ժամանակաշրջան: Հենց անցյալ դարում են ստեղծվել արտաքին խնամքի համար նախատեսված ամենակարևոր միջոցներն ու տեխնոլոգիաները:
Նախաձեռնությունն ընդունվեց մեծ ոգևորությամբ:Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ և բարոյական հաճույք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրվա կապակցությամբ գեղեցկության մրցույթներ են անցկացվում: Թեպետ գեղեցկության իդեալները հարափոձոխ են , ինչպես աշխարհը…
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը
Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Դիտումների քանակը` 3218