Հալիձորի կանայք առաջին անգամ են առաջադրվում ավագանու ընտրություններին/ վիդեո
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում սեպտեմբերի 9-ին կայանալիք ավագանու ընտրություններին առաջադրված 6 թեկնածուններից 4-ը հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանայք են:
Գյուղում առաջին անգամ կանայք փորձում են ներգրավվել որոշում կայացնող մակարդակում և մասնակցել համայնքի կառավարման գործընթացին:Կին թեկնածուների քաղաքականություն մտնելու որոշումը համագյուղացիները դրական քայլ են համարում:Չնայած նրան, որ գյուղացիների համար մի փոքր դժվար կլինի առաջին անգամ ընտրել կին թեքնածուի, այնուամենայաիվ ավագանու անդամության թեկնածու Մարինե Խաչյանը հավատում է, որ կգնահատվի իրենց աշխատելու ցանկությունն ու ներուժը:
Գորիսի երիտասարդ լրագրողների «Շարավիղ» ակումբ
Դիտումների քանակը` 4623