AWID 2012-ն առաջին , բայց ոչ վերջին կոնֆերանսն էր իմ մանակցությամբ

AWID 2012 միջազգային ֆորումն ավարտված է: Ավելի քան երկու հազար գաղափարակից հավաքվել էին միմյանցից սովորելու, միմյանց հետ փորձով փոխանակվելու և պարզապես ծանոթանալու համար:  Միջոցառումը կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնամածավալ կոնֆերանս էր, որը հրապարակ էր տրամադրում միասնական որոշումներ կայացնելու, կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները հաղթահարելու համար:

 

 

Միջոցառումը կազմակերպված էր մանրակրկիտորեն: Բարձրակարգ կահավորմամբ ավելի քան տասնյակ կոնֆերանս-սրահներ էին նախատեսված  միաժամանակ քննարկումներ անցկացնելու համար: Յուրաքանչյուրն ազատ էր ՝ընտրելու իր նախասիրություններին համապատասխան քննարկման  թեմա: Հետաքրքիր քննարկումներով  և միջոցառումներով լի չորս օրեր էին:

 

Երեկոյան միջոցառումների շարքում  կցանկանայի առանձնացնել «Տարօրինակվող (Queer) Արաբ կանանց պատմություններ» ստեղծագործության  հիման վրա կազմակերպված բեմադրությունը: Ամենից շատ ես  հավանեցի այն, որ բեմադրությունը բարձրացայնում էր խնդիրն ու տալիս հանգուցալուծման  այլընտրանքային տարբերակներ. շատ կարևոր, բայց ոչ միշտ իրագործվող հանգամանք:

 

 

Ֆորումի շրջանակներում գործում էին  նաև մի շարք հետաքրքիր անկյուններ, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ֆեմինիստների անկյուն», «Առողջության անկյուն», «Տնտեսագիտության անկյուն», որոնց կարող էր մասանկցել յուրաքանչյուրը՝  ընդմիջման կամ այլ ժամի. շատ հաճելի նախաձեռնություն:

 

 

Այս կանֆերանսն ուներ ևս մեկ  յուրահատկություն. միջոցառումների ավարտին կոնֆերանսի անդամները մասնակցեցին Թուրքիայի՝ կանանց իրավունքները  պաշտպանող կազմակերպությունների կողմից իրականացվող  ցույցին: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր կանայք քայլերթ էին իրականացնում՝ աջակցելու Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությաև և  գենդերային հավասարության գաղափարախոսությանը: Իմ կարծիքով, լավ  գաղափար էր ՝ պատշաճ կերպով կազմակերպված կոնֆերանսն ամփոփելու համար:

Ես ուրախ եմ, որ  ստացա հնարավորություն զգալ ինձ աշխարհի տարբեր ծայրերից  հավաքված զորեղ կանանցնից մեկը: Ես ստացա բավականին տեղեկատվություն և նոր ծանոթություններ, որոնք անպայման կօգտագործեմ իմ հետագա գործունեության մեջ:

 

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրում ունեցան միջոցառման կայացման հարցում: Հուսով եմ՝ AWID 2012-ն  առաջին , բայց ոչ վերջին կոնֆերանսն էր իմ մանակցությամբ:

Էլվիրա Մելիքսեթյան

 

Դիտումների քանակը` 3689

Գլխավոր էջ