Կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարեցումը հետաձգեցին մեկ տարով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ եկել է եզրակացության, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը հարկ է հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով:
Հանձնաժողովն իր երեկվա նիստում անդրադարձել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարևոր է, միջազգային նորմերի պահանջ, և առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար է համարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկել է եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, մինչև կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:
Նշենք, որ կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում հավանություն տվեց “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:
Մանրամասները հաջորդիվ:
Դիտումների քանակը` 5176