«Հաշվի առնելով իմ փորձն և բարոյական իդեալները, կարող եմ ընտրել, թե ով կարող է ղեկավարել ինձ, ով ոչ». Աննա Մազմանյան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա ուշագրավ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ երախտապարտություն հայտնելով երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և ամենակարևորը՝ իրենց ընտանիքը հայրենիք վերադարձնելու համար: Գրառումն ուշագրավ է այն սսկզբունքների նկարագրությամբ, որոնք նա կարևորել է իր աշխատանքում…
Նա շնորհակալություն է հայտնել նաև միջազգային կազմակերպություններին, դեսպանություններին, բոլոր փորձագետներին: Խնդրել է իր որոշումը չքաղաքականացնել: «Դա գեղեցիկ չէ, այդպիսի բան չկա: Ես այն մարդկանցից եմ, ով կարող է և պետք է ծառայի իր հայրենիքին՝ անկախ քաղաքական ենթատեքստերից և պաշտոններից, հատկապես այս վճռորոշ ժամանակ»,- գրել է նախկին փոխնախարարը…
« Բայց ես նաև հավատում եմ, որ հաշվի առնելով իմ կարգավիճակը, փորձը և բարոյական իդեալները, ես կարող եմ ընտրել, թե ով կարող է ղեկավարել ինձ, ով չի կարող:
Գիտեմ, որ իմ հրաժարականը շատերին կուրախացնի, շատ կուրախացնի… Բայց ապարդյուն ինձ հաջողվեց տնկել այնպիսի սերմեր, որոնք վաղ թե ուշ իրենց ծիլերը կտան. նախկինի պես չի լինի։
Գիտեմ նաև, որ շատերը շատ կտխրեն: Ամեն ինչ լավ կլինի։ Կարողացա ցույց տալ, որ «պաշտոնյան» կարող է ու պետք է տարբերվի։ Մեր աշխատակազմին, անձնակազմին, դպրոցականներին, միջազգային կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին… բոլորիդ ես կարողացա ցույց տալ, որ ես մենեջեր եմ, ով վարձվել է հարկատուների կողմից՝ երկրի շահերը պաշտպանելու համար։
Եվ ամեն աշխատանքային օրվա համար կարող եմ զեկուցել հանգիստ խղճով։
… Ես վաղուց կայացած եմ, և վաղուց զբաղեցրել եմ իմ կյանքի կարևորագույն պաշտոնները, շրջել եմ աշխարհով մեկ, ընկերներ ու կապեր եմ ձեռք բերել տասնյակ երկրներում։ Ինձ հնարավոր չէ փայլազարդերով զարմացնել կամ խաբել: Ես վերադարձա հայրենիք՝ ծառայելու համար… Հուսով եմ, որ կստացվի …
Նաև ուզում եմ, որ դուք իմանաք և հիշեք, որ կառավարությունում կան ուժեղ, պրոֆեսիոնալ, պատասխանատու մարդիկ, որոնցից միշտ կարող էի ինչ-որ բան սովորել և ովքեր ազնվորեն կատարում են իրենց գործը, ինչը շատ դժվար է։ Նրանք աջակցության և ուսի կարիք ունե, օգնեք նրանց հենվելու ձեզ վրա…
Իմ թիմին, իսկ նրանք հազարավոր մարդիկ են, ես ուզում եմ ասել. դուք պետք է շարունակեք աշխատել, ինչպես մենք աշխատել ենք.
- Ամեն ինչից վեր միշտ կա պետության շահը։ Եթե չգիտես, թե ինչ որոշում կայացնել, կայացրու այն հանուն պետության բարօրության։ Ամեն ինչ պարզից պարզ է:
- Միշտ պատասխանեք բոլոր նամակներին և զանգերին: Հեռախոսը զանգում է, մոտակայքում գտնվողները պատասխանում են։
- Միշտ աշխատեք թիմով, ինչպես մենք: Դուք հաջողակ եք, երբ միասին եք։
- Միշտ կիրառեք սկզբունքը՝ բոլոր ստորաբաժանումները և աշխատակիցները պետք է ունենան ամբողջական տեղեկատվությունը:
- Կարգապահություն, արագություն և ճշգրտություն ամեն ինչում։
- Երբեք թույլ մի տվեք, որ ձեզ նվաստացնեն, ձայն բարձրացնեն և կոպիտ վարվեն ձեզ հետ: Ոչ ոք դրան արժանի չէ։
- Սա Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, դա արտոնություն է, պարտականություն… այդ ուղենիշն ու նշաձողը պահեք։
- Աշխատեք ինքներդ ձեզ վրա, ուսումնասիրեք, կարդացեք, կասկածեք ձեր սեփական կարծիքին, բայց վճռական պահին կայացրեք կամային որոշումներ։
- Ցանկացած գաղափար, դիրքորոշում, միտք կարելի է տարբեր կերպ արտահայտել։ Ընտրե՛ք ամենադիվանագիտական ձևն ու միջոցը։
- Վերջ դրեք սիրողականությանը, ամեն կերպ և ամեն ինչում։
- Ես միշտ փորձել եմ լինել աջակից ձեզ համար, ամեն ինչում աջակցել ձեզ, հուսով եմ, որ դա ստացվեց:
- Հիշեք մեր երազանքներն ու նախագծերը: Ամեն ինչ լավ կլինի, վստահ եմ…
- Եվ վերջապես, ես միշտ ձեր կողքին եմ: Բայց դուք առանց այդ էլ դա գիտեք…
Նախարարությունում իմ աշխատանքի շնորհիվ ես շատ լավ ճանաչեցի մեր երկիրը։ Առաջ ես գիտեի, թե ինչ անել, բայց հիմա գիտեմ, թե ինչպես:
Մենք նորից կհանդիպենք, այդպես եմ կարծում եմ»,-գրել է նա։
Դիտումների քանակը` 1047