«Երբեք չընկրկել, փորձել և առաջ գնալ»
Արևիկ Աբովյանը անասնաբուժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, 2019 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան:
«Ասում են՝ անասնաբույժները ֆանատ են, ես համաձայն եմ, քանի որ շատ ենք սիրում ﬔր աշխատանքը,- ասում է Արևիկ Աբովյանը և հավելում,- իրականում աﬔն ինչի հիմքում էլ սերն է, պետք է սիրես, որ կարողանաս աշխատել ու հաջողությունների հասնել»։
Պատմում է, որ մասնագիտության ընտրության հարցում ﬔծ ներդրում է ունեցել հայրը, որը նույնպես անասնաբուժության ոլորտի նվիրյալներից էր։ «Հայրս իմ բուհ ընդունվելու տարիներին իր ատենախոսությունն էր գրում։ Մեզ ﬕշտ իր հետ տանում էր ֆերմաներ, ծանոթացնում անասնաբույժի աշխատանքին, ﬔր տանը ﬕշտ իր ընկերների հետ մասնագիտական թեմաներ էին քննարկում, ու, անկախ ﬔր կամքից, այդ աﬔնի կենտրոնում էինք լինում: Հայրս երբեք չէր պարտադրում, բայց այդ զրույցներն իրենց ազդեցությունը թողեցին»,- պատմում է տիկին Աբովյանը և նշում, որ թեև գյուղատնտեսական բուհ ընդունվելու որոշուﬓ ինքնաբերաբար է եղել, բայց, անկասկած, հոր օրինակով էր պայմանավորված։
«Ինձ համար գյուղատնտեսական կենդանիները, ֆերման կամ այս ֆակուլտետում ուսանելը, այո՛, երազանք չէին, բայց սովորելու ընթացքում հետաքրքրությունս աստիճանաբար ավելանում էր, նորանոր շերտեր էի բացում և նվիրվում մասնագիտությանս»,- ասում է տիկին Աբովյանը՝ նշելով, որ երբ բացահայտում ես ոլորտն ամբողջությամբ, սկսում ես սիրել այն, իսկ երբ սիրում ես, ավելի ես կարդում, պրպտում, նոր հետաքրքրություններ գտնում…
Դրա հետ ﬔկտեղ հիշում է, որ իր ուսանելու տարիներին դժվար շրջան էր պետության համար, 90-ականների սկիզբն էր, և գործնական աշխատանքների ﬔծ բաց կար բուհում։ «Արդեն երեք տարի է՝ ինչ ինձ են վստահել ղեկավարել ֆակուլտետը, և այսօր փորձում եմ իրականացնել այն, ինչի մասին առաջ՝ որպես ուսանող, կարող էի ﬕայն երազել։ Նայում եմ ուսանողի աչքերով, փորձում անել առավելագույնը, որ ստեղծենք այն ﬕջավայրը, որտեղ ուսանողը գիտելիքի հետ ﬔկտեղ նաև գործնական աշխատանքի փորձ ու հմտություններ ձեռք կբերի»,- նշում է Արևիկ Աբովյանը և գոհունակությամբ հավելում, որ այս տարվանից ուսանողները ﬔկ ամբողջ կիսամյակ արտադրական պրակտիկայի հնարավորություն կունենան, որը կօգնի նրանց առավելագույնս յուրացնել մասնագիտությունը և արդեն պատրաստի մասնագետ դարձած մտնել աշխատաշուկա։
Նրա խոսքով՝ մասնագիտության մեջ հաջողելու կարևոր նախապայմանը գործնական աշխատանքից երբեք չհեռանալն է։ «Այո՛, դասավանդել եմ, բայց նաև գործնական աշխատանք եմ կատարել, քանի որ շատ եմ սիրում իմ նեղ մասնագիտացումը»։
Արևիկ Աբովյանը նշում է, որ չնայած անասնաբուժության ոլորտում կին մասնագետներ քիչ կան, բայց աղջիկների հետաքրքրությունն այդ ոլորտի նկատմամբ աստիճանաբար ավելանում է։
«Հետաքրքրություն կա, բայց գնում են ընտանի կենդանիների ոլորտ, անգամ սեփական կլինիկաներն են բացում։ Բայց, օրինակ՝ ունեինք իրանահայ ուսանողներ, աղջիկներ, որոնք հաջողությամբ աշխատում են մեծ ֆերմաներում, անգամ հետ չգնացին ուսանելուց հետո՝ բնակություն հաստատելով Հայաստանում»,- նշում է տիկին Աբովյանը։
Հայրս միշտ ասում էր շատ հայտնի խոսք մեր ոլորտում՝ «Բժիշկները մարդկանց են փրկում, անասնաբույժները՝ մարդկությանը»։ Առավել խորությամբ եմ այսօր հասկանում այդ ամենի իմաստը ու ցավում եմ, որ ինքը չկա ու չի տեսնում այն քայլերը, որ արվում են ոլորտում։
– Մեր ոլորտում քիչ են կանայք, բայց ինչքան էլ ասեն, թե անասնաբուժությունը կնոջ մասնագիտություն չէ, եթե կա ցանկություն, ապա հաջողությունն անխուսափելի է։ Իմ հաջողությունը նաև ոլորտում կայացած շրջանավարտներն են։ Միշտ խրախուսում եմ ուսանողներին օգտվել ընձեռած հնարավորությունից, երբեք չընկրկել, փորձել և առաջ գնալ…
Զրուցեց՝ Լ.Քոչինյանը
Դիտումների քանակը` 776