Կանանց նկատմամբ կողմնակալությունն աշխատանքում և այլ հարցերում. համաշխարհային հարցման արդյունքները  

Կանանց միջազգային օրվա նախօրեին  Կանանց առաջնորդության գլոբալ ինստիտուտը  և Լոնդոնի թագավորական կոլեջը հրապարակել են  աշխարհի 30 երկրներում այս տարվա հունվարի 21-ից մինչև փետրվարի 4-ը անցկացված #IWD2022 հետազոտության արդյունքները: Ավելի քան  20,524 ռեսպոնդենտների շրջանում Ipsos կազմակերպության կողմից անցկացված հարցումը վերաբերում էր տարբեր ոլորտներում կանանց կամ  տղամարդկանց  նկատմամբ կողմնակալությանը:

 

 

Հետազոտությունը բացահայտել է, որ  թեև, հարցվածների մի  մասի  կարծիքով, հաստատությունները (ԶԼՄ-ները, կառավարությունը, կրթական և առողջապահական ծառայությունները, իրավապահ մարմինները, աշխատանքի վայրը)  հավասար վերաբերմունք են ցուցաբերում տղամարդկանց և կանանց նկատմամբ, սակայն ինստիտուցիոնալ կողմնակալությունը այնուամենայնիվ գոյություն ունի և այն ավելի շատ արտահայտված է կանանց նկատմամբ: Ըստ էության, խոսքը գենդերային անհավասարության  մասին է, որի առկայության փաստն ընդունում է հարցվածների մեծ մասը: 

 

 

Ի՞նչ  են   փաստում  հետազոտության  արդյունքները

 

 

 

  • Աշխարհում յուրաքանչյուր երրորդն  այն կարծիքին է, որ երեխայի խնամքի պարտականություններն ավելի շատ են վնասում կնոջ կարիերային, քան տղամարդու:

 

 

  • Հարցվածների մեծ մասը հավանական են համարում, որ  աշխատավայրում  կանանց  նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է  ընտանեկան և երեխայի խնամքի հետ կապված պարտականությունների  համատեքստում: Հարցվածների կեսից քիչը ՝ 44% -ը,  կարծում է, որ գործատուները հավասարապես են  վերաբերվում կանանց և տղամարդկանց:

 

 

  • Գենդերային բռնությունը դասվում է որպես կանանց առջև ծառացած գլխավոր խնդիր, դրան հաջորդում են  հավասար վարձատրության, աշխատանքի և խնամքի պարտականությունների հավասարակշռման և չվարձատրվող աշխատանքի խնդիրները:

 

 

Աշխատանքային կարիերայի և ընտանիքի համատեղման  մասին 

 

 

  • Հարցվածների մեկ քառորդը (միջինը 25%) ասել  է, որ երեխաների խնամքը կամ ընտանեկան պարտականությունները խանգարել են իրենց աշխատանքի դիմելուն կամ առաջխաղացմանը կամ ստիպել են նրանց հեռանալ կամ մտածել աշխատանքը թողնելու մասին: Այս հարցում կանայք ավելի հավանական է, որ տուժեն, քան տղամարդիկ: Մասնավորապես,  կանանց 18%-ը ասել  են, որ խնամքի պարտականությունները խանգարել են իրենց աշխատանքի կամ առաջխաղացման համար դիմելուն: 10%-ը ասում է, որ երեխաների խնամքը կամ խնամքի այլ պարտականություններն իրենց ստիպել են թողնել աշխատանքը:

 

 

  • Թեև, հարցվածների կարծիքով,  ընտանիքի և երեխայի խնամքի հետ կապված  կողմնակալությունը ամենաշատն է հարվածում կանանց, սակայն ճկուն աշխատանքային քաղաքականությունը օգուտ կբերի և՛ կանանց, և՛ տղամարդկանց:  Տղամարդկանց և կանանց տեսակետները ճկուն աշխատանքային գրաֆիկի հարցում շատ նման են:

Միջին հաշվով  30 երկրներում հարցվածներից ՝

-38%-ը կցանկանար ավելի շատ ճկունություն ունենալ աշխատանքի սկզբի և ավարտի հարցում,

-31%-ը կցանկանար ավելի շատ ճկունություն ունենալ իրենց աշխատանքի վայրում։

-26%-ը կցանկանար շաբաթական ավելի քիչ ժամ աշխատել, և

-25%-ը կցանկանար աշխատել ավելի քիչ օրերի ընթացքում:

 

 

  • Հավասար վարձատրությունը հարցվածների 20% է կարևորում, ընդ որում  կանայք ավելի շատ են կարևորում այդ խնդիրը քան տղամարդիկ , քան տղամարդիկ (22% ընդդեմ 17%),

 

 

 

  • Կանայք նաև ավելի շատ են  քան տղամարդիկ կարևորում  աշխատանքի և ընտանեկան խնամքի  պարտականությունները հավասարակշռելու խնդիրը ՝ 17% ընդդեմ 12%-ի, ինչպես նաև կանանց չվճարվող աշխատանքի ծավալի խնդիրը (17%՝ 8%-ի դիմաց):

 

 

  • Հավասար վարձատրությունը առավել կարևորվում է ԱՄՆ-ում,  Կանադայում, ամբողջ Եվրոպայում և Չիլիում: Միջին եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները հակված են առաջնահերթություն տալ սեռական ոտնձգությունների խնդրին, սեռական բռնությանը և ֆիզիկական բռնությանը (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Հնդկաստան, Մալայզիա, Մեքսիկա, Պերու և Թուրքիա): Աշխատանքի և ընտանեկան խնամքի պարտականությունների հավասարակշռման և ֆինանսական/տնտեսական անկախության բացակայության խնդիրները ավելի շատ են կարևորվել   Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Սինգապուրում:

 

 

Գենդերային բռնության մասին

 

  • Գենդերային բռնության հետ կապված հարցերի մասին  հարցվածները միջինում հիշատակում են .

-սեռական ոտնձգությունը (29%),

-սեռական բռնությունը (25%),

-ընտանեկան բռնությունը (23%) 

-Ֆիզիկական բռնությունը (20%):

 

 

  • Ընտանեկան բռնության մեջ դրանից իսկ  տուժած կանանց մեղադրողները  փոքրամասնություն են կազմում,  ընդ որում նման դիրքորոշումն ավելի տարածված է տղամարդկանց և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների  շրջանում:

 

 

 

Գենդերային հավասարության մասին ընկալումները

 

 

  • Հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային հավասարության հարցում առաջընթացի վտանգ կա, քանի որ ամբողջ աշխարհում հարցվածների գրեթե կեսը (միջինը 47%) կարծում է, որ կանանց տղամարդկանց հետ հավասար իրավունքներ տալու հարցում  ամեն ինչ բավական հեռուն է գնացել, ընդ որում  այդպես են մտածում ավելի շատ տղամարդիկ քան կանայք:

 

 

 

  •  Հարցվածների մեծամասնությունը համաձայն է,  որ գենդերային անհավասարությունը գոյություն ունի, սակայն 18%-ը  կարծում է, որ դա այդպես չէ: Նման կարծիքն առավել տարածված է  տղամարդկանց շրջանում, ովքեր նաև մտածում են, որ ֆեմինիզմն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ,  և կարծում են, որ ավանդական առնականությունը վտանգի տակ է,  քաի որ տղամարդիկ պարտվել են ֆեմինիզմի պատճառով: Դրա հետ մեկտեղ աշխարհում կանանց գրեթե կեսը (47%) իրեն բնորոշում է որպես ֆեմինիստ՝ համեմատած տղամարդկանց մեկ երրորդի (32%):

 

 

Սոցիալական ցանցերում վիրավորական վերաբերմունքի մասին  

 

 

  • Հարցվածների ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում վիրավորանքները, սպառնալիքները  ու այլ վնաս պատճառող  վարքագիծը առցանց տիրույթում, բայց որոշ, թեկուզ և  փոքր մասը դա ընդունելի է համարում, այդ թվում  , մոտավորապես   10 հացվածներից մեկը  կարծում է, որ առցանց շփումներում  սեքսիստական ​​​​լեզու օգտագործելն ընդունելի է:

 

 

 

  • Հարցվածների 45%-ը վերջին երկու տարիներին առցանց տիրույթում վիրավորանքների և  սեքսիստական բնույթի  գրառումների է հանդիպել: Կանայք ավելի հավանական է, որ սեքսիստական ​​բնույթի հաղորդագրություններ ստանան  կամ  առցանց սեռական ոտնձգությունների հասցեատար դառնան: Հացվածների մեծամասնությունը՝ 78%-ը կարծում է, որ կանայք չպետք է համակերպվեն առցանց տիրոիյթում  չարաշահումների հետ, սակայն այդ տեսակետ ունեցողների թվում   տղամարդկանց և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ավելի քիչ են:

 

 

 

Ինստիտուցիոնալ  կողմնակալության մասին 

 

 

  • Թեև հարցվածները կարծում են , որ տարբեր  հաստատությունները հավասարապես են  վերաբերվում են տղամարդկանց և կանանց, սակայն ընդունում են, որ ինստիտուցիոնալ կողմնակալությունը  ավելի շատ արտահայտված է կանանց նկատմամբ:  Մասնավորապես, կառավարության դեպքում հարցվածների  32%-ը համարում է  , որ կանանց նկատմամբ վերբերմունքն ավելի վատէ, քան տղամարդկանց ,  մինչդեռ 16%-ը  հակառակն է կարծում: Լրատվամիջոցների դեպքում  (29% ընդդեմ 19%), ոստիկանության (27% ընդդեմ 20%), դատարանների ու բանտերի դեպքում (22% ընդդեմ 18%)։

 

 

 

  • Կրթական հաստատությունների  և առողջապահական ծառայությունների  դեպքում   հարցվածների  մոտ 22%-ը, հիմնականում տղամարդիկ,  համարում են , որ կանանց նկատմամբ վերաբերմունքն ավելի լավ է , քան տղամարդկանց: Միաժամանակ, այս երկու հաստատությունների մասին  հարցվածների կեսից ավելին (համապատասխանաբար 52% և 51%) ասել են, որ   տղամարդկանց և կանանց հանդեպ  նույն վերաբերմունքն ունեն:  

 

 

Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ. 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1131

Գլխավոր էջ