Երկրի բնակչությունը ծերանում է…
2050 -ին 60-ն անց ու ավելի մարդկանց տարիքը գրեթե կեռապատկվի՝ հասնելով 2 միլիարդի և կգերազանցի մինչև 15 տարեկան երեխաների թիվը: Փորձագետները նշում են, որ եթե 1950 թ. մոլորակի բնակչության ընդհանուր թվաքանակի միայն 8%-ն էին կազմում 60-ն և ավելի տարիքի մարդիկ, ապա 2009-ին այս մասնաբաժինը կավելանա մինչև 11% և 2050-ին կկազմի 22%:
Հայաստանում նույնպես առկա է այս ժողովրդագրական խնդիրը: Եթե ՄԱԿ-ի չափանիշներով՝ ծերացող է համարվում այն հասարակությունը, որում 65 և ավելի մարդկանց թիվը գերազանցում է 7%-ը, ապա Հայաստանում բնակչության այս կատերագորիան կազմում է 11%:
Եվս մեկ մտահոգիչ կանխատեսում , ըստ որի` եթե 1950-ին հանրապետությունում 0-14 տարեկան երեխաները կազմում էին բնակչության 33 %-ը, ապա 2050-ին կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կլինի 16%:
Միակ ուրախացնող փաստն այն է, որ Հայաստանում ավելի երկար են ապրում, քան միջինն աշխարհում:
Աշխարհի տարածաշրջանների մեծ մասում մարդու կյանքի սպասվող տևողությունը շարունակում է ավելանալ: Այսօր միջինը մարդիկ ապրում են 67,2 տարեկան: Ընդ որում, արդյունաբերական զարգացած երկրներում՝ 76,5, զարգացող երկրներում՝ 65,4 տարի: Հայաստանում կյանքի միջին տևողությունը ԱՊՀ երկների շարքում ամենաբարձրերից մեկն է՝ 70 տարեկան տղամարդկանց շրջանում և 76՝ կանանց:
Ըստ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի տվյալների
Դիտումների քանակը` 3610