WomenNet.am. Շնորհավորում ենք Ամանորն ու շնորհակալ ենք, որ մեզ հետ եք…
Սիրելի ընթերցողներ և գործընկերներ,
Շնորհավորում ենք Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Մաղթում առողջություն, սեր ու խաղաղություն, նոր հաջողություններ ու վերելքներ…
Սնցնող տարին հոբելյանական էր մեր կազմակերպության և կայքի համար՝ «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն իր հիմնադրման 15 ամյակը բոլորեց, իսկ WomenNet.am կայքն իր գործունեության 10-ամյակը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիներին մեզ հետ էին և այսօր էլ մեր կողքին են: Ձեր մշտական ներկայությունն ու ձեր հետաքրքրվածությունը մեր աշխատանքով անչափ ոգևորիչ էին մեզ համար և այն շարժիչ ուժն են հանդիսանում, որը նոր գաղափարներ է տալիս և նոր հեռանկարներ է բացում մեր առաքելությունն իրագործելու համար:
Թ’ող Նոր տարին նոր հույսեր և միայն բարի լուրեր բերի, երազանքներ և ցանկություններ իրականացնի…
Կրկին շնորհակալություն, որ միասին ենք:
Սիրով ու հարգանքով,
WomenNet.am -ի թիմ
Դիտումների քանակը` 1015