Որքան քվե են ստացել քաղաքական ուժերը, որոնց ցուցակները կանայք էին գլխավորում
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին հանրապետության 36 համայնքներում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից 44 քաղաքական ուժերի ցուցակներից միայն երեքն էին կանայք գլխավորում, որոնցից երկուսը գործող համայնքապետեր են ՝ Էջմիածնում Դիանա Գասպարյանը («Քաղացիական պայմանագիրը» ) և Ամասիայում Ջեմմա Հարությունյանը («Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինք) , երրորդը Սյուզաննա Ավետիսյանն էր , ով առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով Ջերմուկում: Ընտրությունների նախնական արդյունքներով, այդ երեք կանանցից միայն երկուսը կարող են կրկին գլխավորել իրենց համայնքները: Ավելի ստույգ դրա մասին հնարավոր կլինի խոսել ավագանիները ձևավորելուց հետո:
Ընտրությունների նախնական արդյունքներով, Էջմիածնում «Քաղացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ (54,48%) : Դա նշանակում է, որ Դիանա Գասպարյանը կպահպանի իր պաշտոնը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Էջմիածին» կուսակցությունների դաշինք – 3872 քվե կամ 36,52%
Իրական ժողովրդավարական կուսակցություն – 273 քվե կամ 2,57%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 150 քվե կամ 1,41%
«Հայրենատէր» կուսակցություն – 528 քվե կամ 4,98%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 5776 քվե կամ 54,48%
Ամասիաjում «Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է գործող քաղաքապետ Ջեմմա Հարությունյանը, ստացել է ընտրողների 38,27%-ի ձայները: Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինքը – 1199 քվե կամ 38,27%
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 717 քվե կամ 22,89%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1217 քվե կամ 38,84%
Ջերմուկում «Ապրելու երhկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը, ստացել է ընտրողների ձայների ընդամենը 4,07%-ը:
Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ապրելու երhկիր» կուսակցություն 118 քվե կամ 4,07%
«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք 236 քվե կամ 8,14%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2544 քվե կամ 87,75%
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրված կուսակցություններից երեքի ցուցակները կանայք են գլխավորում
Առավել մեծ թվով կին թեկնածուներ են առաջադրվել Ջերմուկում, Վաղարշապատում, Խոյում/ ինֆոգրաֆիկա
Դիտումների քանակը` 900