Աղջիկների միջազգային օր 2021. «Թվային սերունդը՝ մեր սերունդն է»

 

Աղջիկներն առաջատար են: Աղջիկները նորարար են: Աղջիկները բարեփոխությունների  շարժիչ ուժ են ողջ աշխարհում: Նրանք գենդերային հավասարությանը նպաստող փոխակերպումների հիմնարար աղբյուրն են, և տեխնոլոգիաները կարևոր գործիք են նրանց աշխատանքին ակտիվությանը և առաջնորդությանն աջակցելու համար, ասված է ՄԱԿ Կանայք գործակալության ուղերձում հոկտեմբերի 11 -ին նշվող Աղջիկների միջազգային օրվա առթիվ: Այս տարի Աղջիկների միձազգային օրվա թեման է ՝ «Թվային սերունդը՝ մեր սերունդն է»:

 

 

ՄԱԿ Կանայք և միջազգային այլ գործակալությունները կոչ են անում ՄԱԿ-անդամ երկրներին ապահովել աղջիկների համար  հավասար հասանելիություն ինտերնետին և թվային սարքերին, նպատակային ներդրումներ կատարել`աղջիկներին հնարավորություն ընձեռելով ապահով և իմաստալից մուտք գործել, օգտագործել, կառավարել և զարգացնել տեխնոլոգիան:

 

 

Թվային հասանելիությունը և թվային գրագիտությունը նոր հնարավորություններ են բացում աղջիկների համար սովորելու, վաստակելու և առաջնորդելու համար, հատկապես COVID-19 համաճարակի ժամանակ: Այնուամենայնիվ, ինչպես փաստում է Կենտրոնակն Ասիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում իրականացված  հետազոտությունը, դրանով համաճարակը նաև ընդլայնել է ինտերնետ կապի և անվտանգության գենդերային տարբերությունը, և աղջիկները գնալով ավելի շատ բախվում են ինտերնետ և սարքեր մուտք գործելու տնտեսական և սոցիալական խոչընդոտների:

 

 

Այս տարվա սկզբին «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակում  գենդերային հավասարության վերաբերյալ գլոբալ քննարկումներում  տեխնոլոգիան և նորարարությունը համարեց առաջնահերթություն:  Ի դեպ, հենց այդ ուղղությամբ ձևավորված գործողությունների կոալիցիան առաջնորդող երկրների թվում էր Հայաստանը:

 

 

 Քաղաքացիական հասարակության, կառավարությունների, մասնավոր հատվածի և երիտասարդական շարժումների առաջնորդները հաստատակամություն հայտնեցին  կառուցելու ավելի ներառական թվային հասարակություններ `ուժ տալով աղջիկներին, ներդրումներ կատարելով ​​տեխնոլոգիաներում և պահելով աղջիկներին և երիտասարդ կանանց ուշադրության կենտրոնում` թվային աշխարհի կրթական հնարավորությունների նախագծման և լուծման ժամանակ:

 

 

Թվային հեղափոխությունը պետք է հավասար լինի:

 

 

ՄԱԿ-Կանայք գործակալությունը կոչ է անում Աղջիկների այս օրն օգտագործել սոցիալական լրատվամիջոցների հնարավորությունները` պաշտպանելու աղջիկների հասանելիությունը թվային աշխարհին և նրանց  ինտեգրումը տեխնոլոգիայի և նորարարության միջոցով:

 

 

Գործակալությունն առաջարկում է մուտք գործել իր  Trello և Dropbox սոցիալական մեդիա փաթեթը (մատչելի է բազմաթիվ լեզուներով), որը պարունակում է մոտիվացիոն քարտեր, իրադարձություններ, անիմացիաներ, կպչուն պիտակներ, տեսանյութեր և պատմություններ: 

 

 

Մի մոռացեք օգտագործել այս հեշթեգերը ՝ #Girls Day #GenerationEquality (ռուսերեն); #DayoftheGirl #GenerationEquality (անգլերեն); # DíaDeLaNiña # GeneraciónIgualdad (իսպաներեն); # JournéeDeLaFille # GénérationÉgalité (ֆրանսերեն):

 

Դիտումների քանակը` 1115

Գլխավոր էջ