«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները
Գենդերային հավասարությունը արագացնելու նպատակով հունիսի 30-ին Փարիզում մեկնարկեցին «Հավասարության սերունդ» ֆորումի աշխատանքները՝ «նշանակալի ջանքեր» ողղելով հավակնոտ ներդրումներ ապահովելու և այնպիսի քաղաքականություն սահմանելու, որը կօգնի վերացնել կանանց այսօրվա դրության և մինչև 2030 թ. հռչակված զարգացման նպատակների միջև առկա անջրպետը:
«Գենդերային հավասարությունը հիմնականում իշխանության մասին է, այն իշխանության, որը դեռևս աշխարհում հիմնականում տղամարդկանց ձեռքերում է, և այն մշակույթի, որը դեռևս հայրիշխանական է», – ասել է Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հավասարության սերունդ Ֆորումում՝ մեկնարկելով «հնգամյա գործողությունների ճանապարհը», որը հիմնված է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագրի վրա:
Հաշվի առնելով այն, որ «իշխանությունը շատ հազվադեպ է տրվում, դուք պետք է վերցնեք այն», – ասել է նա՝ դիմելով ֆորումի մասնակիցներին և ներկայացնելով գենդերային հավասարության հարցում ՄԱԿ-ի հինգ գերակայությունները, որոնց թվում իշխանությունը վերաբաշխելու կարևորությունը իրական հավասարության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսակետից:
«Կանայք մեծ գին են վճարում համաճարակի համար»
ՄԱԿ-ի ղեկավարն ասաց, որ հավասար իրավունքներ ստանալու համար ամբողջ աշխարհում խտրական օրենքները պետք է վերացվեն և վերափոխվեն «դե ֆակտո» հավասարության:
Նա ասաց, որ ոչ ֆորմալ տնտեսության կանայք «մեծ գին են վճարում համաճարակի համար»՝ կարևորելով նաև տնտեսական հավասարությունը՝ աշխատավարձի, աշխատանքի և սոցիալական պաշտպանվածության առումով: Այդ համատեքստում նա նշեց, որ գենդերային հավասարությունը պետք է դրվի համավարակից հետո վերականգնման գործընթացների հիմքում, ինչը կապահովի դրա դեմ պայքարում գործադրվող ջանքերի արդյունավետությունը:
Նշելով COVID- ի ընթացքում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության աճը` Անտոնիո Գուտերեշն ասաց, որ դրան վերջ տալը պետք է լինի «բոլոր քաղաքականությունների և մեր բոլոր նպատակների հիմնական տարրը»:
Ի վերջո, նա կարևորեց սերունդների միջև երկխոսության կարևորությունը` որպես« գենդերային հավասարության մեկ այլ հիմնարար գործիք», որը այսօրվա թվային հասարակությունում թույլ է տալիս երիտասարդներին որոշումների կայացման մաս դառնալ:
«Մեկ քառորդը հավասարություն չէ: Հավասարությունը կեսն է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են»
Իր ելույթի մեջ ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան ասաց, որ կանայք ամենուրեք «սեղմված են մի փոքր անկյունում»: Մասնավորապես, նա ընդգծեց այն հանգամանքը, որ կանայք կազմում են բոլոր կառավարիչների, խորհրդարանականների, կլիմայի փոփոխության և խաղաղության համաձայնագրերի շուրջ բանակցողների մեկ քառորդից պակաս:
«Մեկ քառորդը բավարար չէ: Մեկ քառորդը հավասարություն չէ: Հավասարությունը կեսն է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են», – ասաց նա:
Շարժվելով առաջ
Հավասարության սերունդը փոփոխության մասին է, ասաց ՄԱԿ-Կանայք գրասենյակի ղեկավարը, խոսքը վերաբերում է «խոստումներ տալուց» դեպի գործողություններ անցնելուն և պատասխանելու այն հարցին, թե ինչ է արվել աշխարհում կանանց առաջխաղացման համար:
Նա մանրամասնեց, որ անդամ պետությունները, մասնավոր հատվածը և այլ երկրներ գրեթե 1000 պարտավորություն են ստանձնել փոխելու կանանց կյանքը, այդ թվում նաև` քաղաքականությունը:
Այնուամենայնիվ, տիկին Մլամբո-Նգկուկան շարունակեց. «Պայքարը դեռ պետք է շարունակվի… Մենք պետք է անընդհատ դեպի առաջ մղվենք, որպեսզի մրցավազք լինի դեպի վերև»:
Անդրադառնալով համավարակի ազդեցությոանը, նա նշեց.
«Մենք չենք կարողանա բարելավվել կյանքը COVID-19 համավարակից հետո եթե չլինի գենդերային հավասարությունը. Տնտեսության վերականգման ընթացքում ուշադրության կենտրոնում պետք է լինեն կանանց շահերը: Պետք է աջակցել երեխաների և տարեցների խնամքի տնտեսությանը և ապահովել հավասար վարձատրություն և հավասար հնարավորություններ»:
Ներդրումների ավելացում
Եզրափակելով իր խոսքը, ՄԱԿ-Կանանյք ղեկավարը մանրամասնեց, որ տարբեր երկրները, տարածաշրջանային կազմակերպությունները, երիտասարդները և քաղաքացիական հասարակության խմբերը բոլորը «առաջընթաց են գրանցել»՝ հավաքագրելով 40 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան «ակտիվորեն ներգրավված է «Տնտեսական արդարության և իրավունքների գործողությունների կոալիցիայում» և կներդնի «լրացուցիչ 140 միլիոն եվրո` հասցնելով ամբողջական գումարը շուրջ 240 միլիոն եվրոյի` Միջազգային գործողությունների կոալիցիայում»:
Եվ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը հայտարարեց, որ կծախսի 2.1 միլիարդ դոլար՝ գենդերային գլոբալ հավասարությունը խթանելու համար:
Հասնել «շոշափելի առաջընթացի»
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ստանձնեց մի շարք պարտավորություններ առաջիկա հինգ տարիների ընթացքում գենդերային հավասարության ուղղությամբ «շոշափելի առաջխաղացման» հասնելու համար:
ՄԱԿ-ի գործակալությունը կաջակցի աղջիկների կրթությանը որակյալ փոխակերպող ուսուցմամբ ավելի քան 80 երկրներում 28 միլիոն սովորողների համար, կաշխատի թվային գենդերային պառակտումը վերացնելու, կին գիտնականներին զորացնելու և էթիկական արհեստական բանականությունը խթանելու ուղղությամբ, իսկ Աֆրիկայում՝ կանանց ստեղծագործական արդյունաբերություններում տնտեսապես հզորացնելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլան կոչ է արել ամբողջ աշխարհում կանանց «վերահսկողություն և լիակատար ղեկավարում ունենալ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում հանրային տիրույթում` բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու համար»:
« Գենդերային հավասարության համար պայքարն այսօր մարտ է, բայց վաղը պետք է փաստ լինի»
Ֆորումի հյուրընկալող երկրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով միջոցառման համանախաեռնողն է, ասաց, որ գենդերային հավասարության համար պայքարը «հեռու է հաղթանակից»:
«Դա այսօր մարտ է, բայց վաղը պետք է փաստ լինի», – ընդգծեց նա:
Նրա գործընկեր, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասաց. «Մենք պետք է շարունակենք պայքարել սեքսիզմի դեմ: Մենք չպետք է մոռանանք տնտեսական և սոցիալական հավասարությունը, ինչը հիմնարար նախապայման է ավելի լավ հասարակության հասնելու համար»:
Գործողության կոչ Քլինթոնից, Հարիսից …
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը մտահոգություն հայտնեց, որ «ժողովրդավարությունը վտանգված է» ողջ աշխարհում:
«Ես վճռականորեն հավատում եմ, որ եթե ուզում ենք ամրապնդել ժողովրդավարությունը, պետք է պայքարենք գենդերային հավասարության համար… Ժողովրդավարությունն ամենաուժեղն է, երբ մասնակցում են բոլորը, և շատ ավելի թույլ է, երբ մարդկանց կեսը դուրս է մնում… անկասկած, գենդերային հավասարությունը ամրապնդում է ժողովրդավարությունը», – ասաց նա:
Դեռ 1995 թվականին Պեկինում կանանց համաշխարհային համաժողովում այն ժամանակ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, և կանանց իրավունքները մարդու իրավունքներ են` մեկընդմիշտ և բոլորի համար»:
Այսօրվա հանդիպմանը նա հաղորդագրություն ուղարկեց, որ «այլևս բավական չէ խոսել կանանց իրավունքների մասին … [քանի որ] նրանք ոչինչ են, առանց նրանց իրացման պահանջի: Եվ մենք գիտենք, որ երբ կանայք կարողանան բարձրացնել մեր ձայնը, պնդել մեր իրավունքները և վերակառուցել տնտեսությունը, բոլորն ավելի լավ վիճակում կլինեն»:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեժինովիչ Բուրիչը ուշադրություն հրավիրեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիային միանալու վրա:
«Անցյալ տարի COVID- ի սահմանափակումների ընթացքում մենք նկատեցինք ընտանեկան բռնության ալիք: Կոնվենցիան ապահովում է երեք առավելություն, որոնք ոչ մի երկիր չի կարող ապահովել միայնակ. Այն բարձրացնում է ազգային ստանդարտները. ապահովում է մոնիտորինգի մեխանիզմ. և ապահովում է համագործակցությունը կառավարությունների միջև այդ հանցագործությունների հետապնդման գործում », – ասաց նա:
Ֆորումի աշխատանքները կավարտվեն հուլիսի 2-ին:
Աղբյուրը՝ UN News
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց
«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ»պատմական ֆորումի ուղերձները
Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը
«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
Դիտումների քանակը` 955