«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց
«Հավասարության սերունդ» ֆորումը եզրափակվեց Փարիզում՝ մինչև 2026 թվականը գենդերային հավասարության շուրջ հեղափոխական պարտավորությունների և արագացման գլոբալ ծրագրի ընդունմամբ
Փարիզում հունիսի 30 – հուլիսի 2-ը հավասարության սերունդ ֆորումը շրջադարձային էր գենդերային հավասարության նոր համարձակ պարտավորությունների առումով: Ֆորումն եզրափակեց իր աշխատանքները՝ ազդարարելով գլոբալ 5-ամյա գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է գենդերային հավասարությունը մինչև 2026 թվականն արագացմանը:
Ֆորումի համարձակ գործողություններին միտված օրակարգը հանգեցրեց գրեթե 40 միլիարդ ԱՄՆ դոլարի հաստատված ներդրումների, ինչպես նաև կառավարությունների, բարեգործական կազմակերոպությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հավակնոտ քաղաքականության և ծրագրերի շուրջ պարտավորությունների ստանձնմանը: Դա արվել է կրիտիկական մի պահին, երբ աշխարհը գնահատում է անհամաչափ և բացասական ազդեցությունը, որը COVID-19- ն ունեցել է կանանց և աղջիկների վրա: Գենդերային հավասարության ջատագովները պնդում են, որ համավարակի հետևանքների հետ պայքարում պետք է մշակվի վերականգման և խթանման ծրագիր գենդերային գործոնների հաշվառմամբ` ապահովելով այն, որ կանայք և աղջիկները հետ չմնան, երբ աշխարհը վերականգնվի համավարակից հետո:
«Հավասարության սերունդ» ֆորումը պատմական փոփոխությունների սկիզբ դրեց», – ասաց ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան: Ֆորումի ընթացքում հասատատված ներդրումները, ստանձնած պարտավորությունները և մասնակիցների էներգիան, որոնք նրանք ցուցաբերում են գենդերային հավասարության խոչընդոտներին դիմակայելու համար, կապահովեն ողջ աշխարհում կանանց և աղջիկների ավելի արագ առաջընթաց, քան մենք տեսել ենք նախկինում»: Նրա խոսքով ՄԱԿ-կանայք կառույցը կարևոր դեր կխաղա `վերահսկելով առաջիկա հինգ տարիների ընթացքում պարտավորությունների կատարման հաշվետվողականությունը և առաջընթացը:
Ելույթ ունենալով հյուրընկալող Ֆրանսիայի կառավարության անունից ֆորումի ավարտի կապակցությամբ` «Հավասարության սերունդ» ֆորումի գլխավոր դեսպան և գլխավոր քարտուղար Դելֆին Օ-ն ասաց.«Երկու տարի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և բարեգործական և մասնավոր կազմակերպությունների հետ հավաքական աշխատանքից հետո մեզ հաջողվեց ամենամեծ քան երբևէ ներդրումն անել ՝ գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքները զարգացնելու համար: «Հավասարության սերունդ» ֆորումը վերանայեց միջազգային օրակարգի առաջնահերթությունները և համարեց չափազանց երկար թերագնահատված գենդերային հավասարությունն երկարաժամկետ խնդիր միջազգային հանրության համար՝ կլիմայի, կրթության և առողջության հետ միասին: Ֆրանսիան կշարունակի մնալ առաջնագծում՝ գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու համար»:
Ֆորումի ավարտին հաստատված 40 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումները կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար ռեսուրսների հարցում զգալի փոփոխություն են կատարում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ գենդերային հավասարության դանդաղ առաջընթացի և 1995 թվականի Պեկինի համաժողովի օրակարգը դանդաղ տեմպերով կյանքի կոչելու հիմնական պատճառը ֆինանսավորման պակասն էր:
Ֆորումի մասնակիցներից մեկը Աֆրիկյան Միության բարի կամքի դեսպան Նյարաձայի Գումբոնզվանդան՝ խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Այս շաբաթ ես վերապրեցի 1995-ի փորձը, երբ Պեկինի համաժողովում երիտասարդ կանանց իրավունքների պաշտպան էի: COVID-19 ենթատեքստը և այլ խոչընդոտներն այժմ էլ ավելի մեծ ոգեշնչում են նորարարության, համերաշխության և ներառման համար»:
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում անցկացվող ֆորումի աշխատանքների մեջ ներգրավեցին գրեթե 50 հազար մասնակիցներ հիմնականում վիրտուալ ձևաչափով: Նրանց միավորում էր գենդերային արդարության արագ առաջխաղացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունը: ֆորումի ավարտին մեկնարկեց Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագիրը, որը մշակվել է վեց գործող կոալիցիաների կողմից. բազմաշահառու գործընկերություններ, որոնք բացահայտվեցին գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ ամենաէական կոալիցիների կողմից `գենդերային բռնությունից և տեխնոլոգիայից մինչև տնտեսական և կլիմայի արդարադատություն: Ֆորումը նաև ընդունեց Կանանց, խաղաղության և անվտանգության և հումանիտար գործողությունների վերաբերյալ համաձայնագիրը և հայտարարեց գենդերային հավասարության նոր նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են առողջությանը, սպորտին, մշակույթին և կրթությանը:
Ֆորումում մեկնարկած «Գենդերային հավասարության արագացման գլոբալ պլանը» գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու ճանապարհային քարտեզի նախագիծ է և ներառում է Գործողությունների կոալիցիայի վեց թեմաներից յուրաքանչյուրը: Այս փաստաթուղթը հետևողական գործընթացի արդյունք է, որի ընթացքում Գործողությունների կոալիցիաները միասին աշխատել են արագացված պլան կառուցելու կանանց և աղջիկների կյանքի կարևոր ոլորտների համար: Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված 6 թեմատիկ կոալիցիաներից մեկի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց
«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ»պատմական ֆորումի ուղերձները
Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը
«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
Դիտումների քանակը` 1806