Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք

 

Առաջադրված քաղաքական ուժերից մեկը  լքեց մրցավազքը

 

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  հունիսի 10-ին կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: 

 

 

ԿԸՀ որոշմամբ՝ անվավեր է ճանաչվել Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմումը։

 

 

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը:

 

 

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

 

 

 

 

Առաջադրված քաղաքական ուժերի կազմում  վերը նշված փոփոխություններից հետո կին թեկնածուների  ներկայացվածությունը  36.4 %  է կազմում:

 

 

Ընդհանուր առմամբ,  փոփոխություններից հետո ԿԸՀ-ի  կողմից տրամադրված տվյալներով, ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի  ցուցակներում ընդգրկված են  2511 թեկնածու, որոնցից  1597-ը՝ տղամարդ են,  914-ը՝ կին ։

 

 

 

 

Նշենք, որ հունիսի 10-ին կայացած նիստում ԿԸՀ որոշմամբ սահմանվել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների և 4 դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

 

 

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը հանդես են գալու  հետևյալ համարների ներքո.

 

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն

 

  1. ՀԱԿ

 

  1. «Քաղաքացիական պայմանագիր»

 

  1. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն

 

  1. «Ազատություն» կուսակցություն

 

  1. «Պատիվ ունեմ» դաշինք

 

  1. «Միասնական հայրենիք» կուսակցություն

 

  1. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն

 

  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

 

  1. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

 

  1. «Հանրապետություն» կուսակցություն

 

  1. «Հայոց հայրենիք» կուսակցություն

 

  1. «Ազատ հայրենիք» դաշինք

 

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

  1. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

 

  1. «5165» շարժում-կուսակցություն

 

  1. «Քաղաքացու որոշում» կուսակցություն

 

  1. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք

 

  1. «Ազգային օրակարգ» կուսակցություն

 

  1. «Վերելք» կուսակցություն

 

  1. «Ազատական» կուսակցություն

 

  1. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն

 

  1. «Հայաստան» դաշինք

 

  1. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

 

  1. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Դիտումների քանակը` 1135

Գլխավոր էջ