«Ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում». Արման Թաթոյան
2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված, հայտարարեց Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2020 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխալգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ կազմվել են ՄԻՊ-ի կողմից 2020թ. ընթացքում:
ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի ներկայցման ընթացքում Արման Թաթոյանը շեշտադրոեց այն փաստը, որ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռել են Արցախում րեց մարդու իրավունքների խախտումների մասին:
«Մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, օրինակ հարց` ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ կազմակերպություն Արցախ չի այցելում, կարո՞ղ է ինձ որևէ մեկը բացատրել: Ես իրենց ասում եմ` դուք ձեր պահվածքով վնասել եք մարդու իրավունքների համակարգը»,- ասաց պաշտպանը:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճաի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս, ՄԻՊ-ը նշեց , որ 2015-16թթ համեմատությամբ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը.
«Եթե 2015 թվականին միայն դիմումների ու բողոքների թիվը կազմել է 5214, 2016թ-ին՝ 5113, ապա 2020 թվականին միայն դիմումներն ու բողոքները և սեփական նախաձեռնությունները հասել են շուրջ 15 հազարի », – հայտարարեց Թաթոյանը։
Նա նշեց, թե մարդու իրավունքները՝ կենսաթոշակի նշանակում, աշխատանքային ստաժի հաշվարկում, հաշմանդամության կարգի սահմանում և այլն, շարունակաբար խախտվում են սոցիալական ապահովության ոլորտում թերի վարչարարության պատճառով.
«Առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ։ Անապահով ընտանիքների աջակցության ոլորտում առկա չեն անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունների պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Արդյունքում՝ չարաշահումների հայտնաբերելիս բացասական բեռը կրում է նպաստառուն»։
Նշենք, որ իր տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ-ը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, ինչպես և նախորդ տարիների զեկույցներում, հանգամանալից անդրադարձ կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը աշխատանքի շուկայում, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, կանանց նկատմամբ բռնության և զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին, կանանց վերատադրողական առողջությանը, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, ատելության խոսքի դրսևորումներին:
Իր եզրափակիչ ելույթումԱրման Թաթոյանն արձագանքեց պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումներին և մտահոգություններին:
ՄԻՊ-ի զեկույցներն ամբողջությամբ.
«2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին». ՄԻՊ-ի տարեկան հաղորդում
Դիտումների քանակը` 920