Օսկարին այս տարի արժանացավ կին ռեժիսորը
ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգևների հանձնման 93-րդ արարողության ժամանակ ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ ստացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Քլոե Չժաոն նաև «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց:
Քլոեն Չժաոն դարձավ «Օսկարի» պատմության մեջ երկրորդ կինը, ով ստացավ այս մրցանակը որպես լավագույն ռեժիսոր, առաջինը 2010-ին Քեթրին Բիգելոուն էր ՝ «Փոթորկի տիրակալը» ֆիլմով:
Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը զրկվեով աշխատանքից հարկադրված է թափառել ողջ երկրով։ Չժաոն իր հաջողությունը նվիրել է բոլոր այն մարդկանց, ովքեր անգամ ամենադժվար ժամանակներում խիզախություն ունեն ամեն ինչում միայն լավը տեսնել:
Ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Ֆրենսիս Մաքդորմանդը «Օսկարի» արժանացավ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում: Ամերիկացի դերասանուհու համար սա Օսկարի վեցերորդ անվանակարգն է և երրորդ հաղթանակը:
Ռեժիսոր Քլոե Չժաոն ավելի վաղ ստացել է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար:
«Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում մրցանակը բաժին է հասել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելին ՝ «Խոստումնալից աղջիկ» ֆիլմի սցենարը գրելու համար:
Էնթոնի Հոփքինսը ճանաչվել է լավագույն դերասան ` «Հայրը» ֆիլմում դեմենցիայով տառապող տարեց մարդու դերի համար: 83-ամյա Հոփքինսը դարձավ Օսկարին արժանացած ամենատառեց դերասանը:
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվեց համեմատաբար փոքր լսարանի առջև՝ 170 հյուրի մասնակցութամբ:
Դիտումների քանակը` 676