«Հարսնաքար»-ում կատարվածի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են…

 «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիաներ անցկացնել:

 

Երեկ նախաձեռնությանը միացած քաղաքացիներըը կանայք ու տղամարդիկ հավաքվել էին պաստառներով  Ազգային ժողովի մուտքի մոտ,  պահանջելով  քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր  Ռուբեն Հայրապետյանին:

 

 

Թեեւ նախօրեին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից, հավաքավածները  նշում էին, որ այդ հրաժարականն ընդամենը մի փոքր կաթիլ էր, որն անբավարար է: Նրանք պահանջում են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ում կատարված  միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում ներգրավի որպես կասկածյալ:

 

Ի դեպ, նրանք  նաեւ  ստորագրահավաք են նախաձեռնել ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին տեղեկացնելու կատարվածի մասին եւ Ռուբեն Հայրապետյանին ստիպելու , որ նա հրաժարական տա նաեւ   ՀՖՖ նախագահի  պաշտոնից:

 

 

«Ոչ ամենաթողությանը», «Ոչ օլիգարխիկ բարքերին», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են» ու այլ կարգախոսներով պաստառները պարզած մտավորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ պահանջում էին ԱԺ ղեկավարությունից անցկացնել լսումներ` «Հարսնաքարում» մահվան ելքով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ պահանջին միացել են  խորհրդարանական չորս խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը»  և «Ժառանգությունը»:

 

 

Ակցիան շարունակվեց նաեւ դատախազության շենքի մոտ: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ իրենց պայքարը շարունակական է լինելու եւ իրենք հասնելու են հաղթանակի:

 Լուսանկարները՝ Նարե Սահակյանի

Դիտումների քանակը` 3316

Գլխավոր էջ