Ավելին, քան մի տեղ բանակցային սեղանի շուրջ. ինչու անվտանգության ոլորտում կանանց կարիքն է զգացվում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  պաշտոնական էջում    հրապարակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հոդվածը՝ անվտանգության ոլորտում  ապահովման  գործում կանանց դերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ոչ պաշտոնական թարգմանությամբ.

 

 

«Դուք հաճախ կարող եք լսել, երբ մարդիկ ասում են՝ կանայք պետք է տեղ ունենան բանակցային սեղանի շուրջ… Ես նստել եմ շատ բանակցային սեղանների շուրջ, տեսել և դեռ տեսնում եմ, որ դրանց շուրջ տղամարդիկ ավելի շատ են։

 

 

Նույնիսկ այսօր կանանց տեսակետներն անտեսված են։ Այսինքն, բնակչության կեսի ձայնն անտեսված է։ Հարկավոր է, որ մենք խթանենք կանանց ոչ թե բանակացային սեղանին հասնելու համար, այլ որպեսզի հասարակությունը կարողանա շահել դրանից։ Համապարփակ անվտանգության  կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դրանում ընդգրկված լինի ողջ բնակչությունը։ Բառերն այլևս բավարար չեն:

 

 

Ընդլայնելով կանանց ներգրավվածությունը՝ մենք ամրապնդում ենք անվտանգությունն ու հակամարտությունների կանխարգելումը: Սա, ի վերջո, բերում է բոլորի համար կայուն ու տևական անվտանգության։

 

 

Անվտանգության ոլորտում կանանց առաջնորդությունը ոչ միայն շահեկան է, այլև՝ անհրաժեշտ։ Այն  ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության մասին 1325 բանաձևում, որը դեռ 20 տարի առաջ հաստատում էր, որ խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերն ավելի կայուն և արդյունավետ են, երբ կանայք հավասար գործընկերներ են և նրանց իրավունքները պաշտպանված են:

 

 

Բացի խոսքերից, հստակ ապացույցներ կան, երբ հակամարտությունների կանխարգելմանու լուծման  գործում կանանց մասնակցությունը բերում է դրական արդյունքների։ 2015 թվականին իրականացրած ՄԱԿ-ի գլոբալ ուսումնասիրությունը (1325) ցույց է տալիս, որ խաղաղ գործընթացները տևական լինելու  20-35 տոկոս ավելի մեծ հավանականություն ունեն, եթե դրանց մասնակցում են կանայք։

 

 

Կանայք դեռ բանակցային սեղանի շուրջ տեղ չունեն։  1992-2019 թվականների ընթացքում բանակցությունների մասնակիցների ընդամենը 13 տոկոսն են կանայք եղել, միջնորդների 6 տոկոսը և խաղաղության խոշոր գործընթացների վերաբերյալ փաստաթութղ ստորագրողների 6 տոկոսը։

 

 

Խոսակցությունների  ժամանակն անցել է։ Մեզ հարկավոր են գործողություններ։
Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ուժեղ աջակից՝ ԵԱՀԿ-ն պրոակտիվ քայլեր է ձեռնարկում օգնելու կազմակերպության  մասնակից պետություններին այդ օրակարգը առաջ մղելու գործում։ Կազմակերպությունն ու դրա գրասենյակները վերապատրաստում և ուսուցանում են երիտասարդ կին մասնագետների, խրախուսում նրանց մասնակցությունը հասարակության տարբեր ոլորտներում և աջակցում կանանց խաղաղության հաստատման ցանցերին:

 

 

2018-2020 թվականների ընթացքում ԵԱՀԿ անդամ և գործընկեր երկրներից ավելի քան 270 երիտասարդ կանայք  մասնակցել են կազմակերպության 9-շաբաթյա դասընթացների՝ հանուն խաղաղության և անվտանգության թեմայով։ Աջակցելով երիտասարդ կանանց, խորացնելովնրանց գիտելիքները հակամարտությունների կանխարգելման, զենքի վերահսկման և զինաթափման վերաբերյալ և ընդլայնելով նրանց ցանցերը` մենք կօգնենք նրանց դառնալու վաղվա լիդերներ ու լիարժեք մասնակցություն ունենալ այդ կարևոր ոլորտներում:

 

 

Ընդունելով, որ ԵԱՀԿ անդամ որոշ երկրների ոստիկանություններում կանայք քիչ են, ԵԱՀԿ-ն 2020-ին մեկնարկել է ամբիցիոզ ծրագիր՝ մշակելով հստակ խորհրդատվություններ այն մասին, թե ինչպես ընդլայնել կանանց մասնակցությունը ոստիկանությունում ու նպաստել նրան կարիերայի աճին այդ համակարգում։ Ծրագիրը փաստում է՝ ավելի հավանական է, որ կին ոստիկանները կարող են լուծել անկայուն իրավիճակներն առանց ֆիզիկական ուժ գործադրելու, ինչպես նաև բարելավել հետաքննությունները, որոքն վերաբերում են գենդերային հենքով բռնություններին, սեռական ու երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններին։

 

 

Սակայն կանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության ոլորտում ու հասարակության մեջ առավել լայն հնարավոր չէ առանց կանանց տնտեսական հզորությունների ավելացման։ Կանանց տնտեսական հզորացման և համապարփակ անվտանգության և կայուն զարգացման միջև կապերը կլինեն  ԵԱՀԿ բարձր մակարդակի տնտեսական և բնապահպանական այս տարվա ֆորումի ուշադրության կենտրոնում:

 

 

ԵԱՀԿ Շվեդիայի Նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից կազմակերպվող ֆորումը կբացահայտի, թե ինչպես քաղաքականության և օրենսդրության ամրապնդումը, տնտեսության մեջ կանանց մասնակցությունն ու դրանց հասանելիությունը կարող են հանգեցնել ավելի ընդգրկուն, բարեկեցիկ և կայուն հասարակությունների:

 

 

Աշխարհում անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն պետք է օրինակ ծառայի, և իրավիճակը փոխվում է։ ԵԱՀԿ քարտուղարությունը հիմա կին է գլխավորում. առաջին անգամ։ Ինձ համար պատիվ տանել այդ ջահը և տեսնել, որ այլ կանայք միանում են ինձ ղեկավար պաշտոններում, ինչպես օրինակ ԵԱՀԿ գործող նախագահը և մշտական խորհրդի նախագահը, մամուլի  ազատության հարցերով ներկայացուցիչը:

 

 

Այնքան քաջալերող  է տեսնել, թե ինչպես է ԵԱՀԿ-ի Գենդերային հավասարության ռազմավարությունը հարստացնում կազմակերպության գործելաոճը: Կանայք ղեկավարում են ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը, ղեկավարում դաշտային գործողություններ, ինչպես նաև  պարեկային կենտրոններ և դիտորդական խմբեր։ Նրանք  նաև ղեկավարում են այնպիսի նախագծեր, որոնք վերաբերում են զենքի վերահսկողությունից մինչև տնտեսական ու շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը,  մարդու իրավունքների պաշտպանությանը:

 

 

Ռազմավարության նպատակն է մեծացնել կանանց թիվը՝ հատկապես ղեկավարների պաշտոններում, 2026-ին հասնել գենդերային լիակատար հավասարության։ Այս նպատակն իրագործելի է։

 

 

Քանի դեռ ԵԱՀԿ-ն ինչպես իր պատերի ներսում, այնպես էլ անդամ երկրների  տարածքում հաջողություններ է գրանցում, ես շարունակելու եմ անել հնարավորը, որ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ ու ընդգրկվեն հասարակության բոլոր ոլորտներում։

 

 

Փոփոխություններ կարող են լինեն և կլինեն։ Մենք պետք է շարունակենք առաջնորդվել այն կանանց օրինակներով ու աջակցությամբ, որոնք բանակցային սեղանի կողքին իրենց տեղն ունեն, այդպիսով կառուցելով առավել հավասար, բարեկեցիկ ու անվտանգ հասարակություն բոլորիս համար»։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

 

ԵԱՀԿ առաջնորդները կոչ են անում ընդլայնել  կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության ու բոլորի անվտանգության

 

 

Դիտումների քանակը` 1197

Գլխավոր էջ