«Կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման առաջնագծում և առանցքում»
Տնտեսական և սոցիալական կայունության, արդյունավետության տեսակետից կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման գործընթացների առաջնագծում և առանցքում, – ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարուղար Անտոնիո Գուտերեշը Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Town hall ձևաչափով վիրտուալ քննարկման ընթացքում: Քննարկումը նվիրված էր համավարակի դեմ պայքարում կանանց մասնակցության խնդիրներին Կայուն զարգացման համատեքստում:
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով, ճգնաժամը կառավարող թիմերը, որտեղ գերակշռում են տղամարդիկ, կառաջակեն լուծումներ, որոնցում գերակշռում է տղամարդկանց շահը: Նա շեշտել է, որ «գենդերային անհավասարությունը իշխանության հարց է», և այդ առումով, կանանց լիարժեք ներկայացուցչությունն ու ղեկավարումը նախապայման են առաջ շարժվելու համար:
Համավարակի ազդեցության կործանարար պատկերը
ՄԱԿ-ի ղեկավարը ներկայացրել է այն սոցիալական և տնտեսական ազդեցության կործանարար պատկերը, որը COVID-19 համաճարակն ունեցել է կանանց իրավունքների, մասնավորապես առավել խոցելի, մարգինալացված և ամենաաղքատ կանանց խմբերի վրա:
Նա խոսել է գենդերային բռնության մասին, ինչպես տան ներսում, այնպես էլ առցանց, անդրադարձել է նաև դպրոցների փակման հետևանքով և տարեցների խնամքի ծառայությունների դադարեցման պատճառով անհավասարությունների խորացման և 12 միլիոն կանանց սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների անմատչելիության խնդիրներին:
Վկայակոչելով «ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները, նշել է , որ, ըստ դրանց, համաճարակի հետևանքով մինչև տաս միլիոն աղջիկ ավելի շատ մանկահասակ հարսնացու դառնալու վտանգի տակ է:
Նրա խոսքով` որպեսզի յուրաքանչյուրը կարողանա վայելել արժանապատիվ և ապահով կյանք առողջ մոլորակի վրա, անհրաժեշտ է «վերագործակցել» քաղաքականությունները` հիմնվելով Կայուն զարգացման 2030 օրակարգի վրա:
«Մենք չենք կարող խոսել ներառական և բազմակողմանի զարգացման մասին՝ առանց ներառելու աշխարհի բնակչության կեսին», – ասել է նա:
Օգտագործեք պահը. հինգ գործողություն կայուն զարգացման ճանապարհին
Փորձելով «վերաիմասավորել» Կայուն զարգացման նպատակների գործողությունների տասնամյակը և ճանապարհ գծել դեպի ավելի հավասար, արդար, ներառական, կայուն հասարակություններ և տնտեսություններ, Գլխավոր քարտուղարը հանդես է եկել վերփոխման հինգ գործողությունների մասին, որոնց հիմքում կանանց ներկայացուցչությունն է, մասնակցությունը և առաջնորդությունը:
Մասնավորապես, նա կոչ է արել
- չեղյալ համարել խտրական օրենքները,
- ձեռնարկել կոնկրետ քայլեր կանանց հավասար ներկայացվածությունն ապահովելու համար,
- խթանել կանանց տնտեսական ինտեգրացիան հավասար աշխատավարձով,
- ընդլյայնել պայքարը կանանց նկատմամբ բռնության դեմ ֆինանասական միջոցների, ավելի արդյունավետ քաղաքականություն և քաղաքական կամքի միջոցով և
- աջակցություն ցուցաբերել երիտասարդ կին ղեկավարներին:
«Հույսի նշաններ»
Անդրադառնալով համավարակի հաղթահարման խնդրին, Գուտերեշն ասել է, որ պատվաստանյութերը, որոնք «մշակվել են ռեկորդային ժամանակում», «այժմ հույս են ներշնչում»: Բայց համավարակից հետո նախկին «նորմալ», հաճախ խտրական, անարդար և անկայուն կյանքին վերադառնլու փոխարեն՝ նա ընդգծել է «ավելի անվտանգ, արդար, ավելի ընդգրկուն և հավասար աշխարհ» շարժվելու կարևորությունը:
Անհրաժեշտ են կանանց գաղափարները
Միջոցառումը հյուրընկալող ՄԱԿ-ի Կանանց Գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան արձագանքել է ՄԱԿ-ի ղեկավարին ՝ ասելով, որ COVID-19 «տղամարդիկ չեն կարող լուծել միայն առանց կանանց պատկերացումների ու գաղափարների, և կոչ է արել նստաշրջանի համաձայնեցված եզրակացություններում կարևորել կանանց ներգրավումն ու ներառումը համավարակի դեմ պայքարի գործընթացներում:
Քննարկումն ամբողջությամբ հասանելի է այս հղումով
***
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ընթանալու է մարտի 15-ից 26-ը՝ մեծամասամբ առցանց հանդիպումների ձևաչափով, ներառյալ՝ նախարարական 4 կլոր սեղան-քննարկումներ։ Նստաշրջանի շրջանակում ընթանում են նաև անդամ երկրների, ՄԱԿ կառույցների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զուգահեռ ֆորումը։ Նստաշրջանի օրակարգի գերակա թեման է. «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքում և որոշումների կայացմանը, ինչպես նաև բռնության վերացումը՝ գենդերային հավասարության հասնելու և բոլոր կանանց և աղջիկների հզորացման համար»: Բացի այդ հանձնաժողովը կանդրադառնա նաև «Կանանց հզորացումը և կայուն զարգացման հետ կապը» 60-րդ նստաշրջանում ընդունված համաձայնեցված եզրակացություններին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը
Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա
Կանայք գործադիր իշխանության ղեկին. առաջին կին վարչապետից մինչ այսօր
Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը կանայք են
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում
Դիտումների քանակը` 1043