Միացե՛ք «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավին:
WomenNet.am-ը հրավիրում է Ձեզ միանալ «Կին նորարարները ճգնաժամը հաղթահարելու գործում» քարոզարշավին, որը մեկնարկել է մեր կայքում այս տարվա փետրվարից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Քարոզարշավի շրջանակում մենք պատմում ենք այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախում պատերազմի ծանր սոցիալ-տնտեսական և հոգեբանական հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում:
Մենք նորարարություն են դիտարկում ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք ռեալ փոփոխություններ բերելու, շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն:
Ի դեպ, քարոզարշավի թեման արդիական է նաև մարտի վերջին մեկնարկող ՄԱԿ-կանայք կառույցի «Հավասարության սերունդ» ֆորումի համատեքստում , որի շրջանակում Հայաստանը «Տեխնոլոգիաները և նորարարությունը» գործողությունների կոալիցայի առաջնորդ երկիր է ընտրված:
Եթե Դուք կամ Ձեր ծանոթ կանանցից որևէ մեկը նորարար գաղափարներ է կյանքի կոչում կամ ուղղակի նորարար է իր էությամբ, խնդրում ենք տեղեկացնել մեզ`
– ուղարկելով նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ womennetam@gmail.com կամ
– թողնելով հաղորդագրություն WomenNet.am-ի ֆեյսբուքյան էջում.
Քարոզարշավի նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 1573