Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը

 

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը 

 

«ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի հատուկ թողարկումը

 

Այն  նվիրված է   կանանց իրավունքների տեսակետից նշանակալի իրադարձությանը՝

1995-ին  սեպտեմբերի 4-15-ը Պեկինում կայացած Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակին:

 

 

Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի անդամ պետությունները, այդ թվում Հայաստանը, ծավալուն պարտավորություններ էին ստանձնել կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ:

 

 

Դեռևս անցյալ տարի այդ պարտավորությունների կատարման շուրջ սկիզբ առած Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է հանդիսանում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:

 

 

  Տեղեկագրի այս համարը   պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:

 

 

Դիտումների քանակը` 1895

Գլխավոր էջ