Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
Միաժամանակ Սրբուհի Գալյանը ազատվել է մինչ այդ զբաղեցրած ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից«որը նա զբաղեցրել է 2019 թվականի հուլիսի 17-ից:
***
Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , այնուհետև 2014-2018թթ. սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:
2012- 2015թթ.- աշխատել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում որպես իրավաբանական վարչության ծրագրային գործակալ
2015-2018թթ.- աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:
2018-2019թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետն է:
2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի օգոստոսի 31-ին ազատվել պաշտոնից:
2015-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է, դասավանդում է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Դիտումների քանակը` 1344