Աննա Ժամակոչյանը  նշանակվել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

 

 

Այս նշանակմամբ  նախարար Զառա Բաթոյանի  չորս տեղակալներից երկուսը կին են՝  Տաթևիկ Ստեփանյանը և Աննա Ժամակոչյանը: Ընդհանուր առմամբ, այս պահին 12 նախարարությունների 40 փոխնախարարներից 11-ն են կին:

 

 

Աննա Ժամակոչյանը ծնվել է 1981 թվականին:

 

 

1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում:

 

 

2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է:

 

 

2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել:

 

 

2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

 

 

2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է:

 

 

2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը:

 

 

2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար:

 

 

2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:

 

 

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

 

Դիտումների քանակը` 1259

Գլխավոր էջ