Ունիսեքս զուգարանները` պոլիտկոռեկտ նորարարություն
Ֆինլանդիայի խոշոր քաղաքներում հանրային զուգարաններ են հայտնվել` ունիսեքս, որոնք զրկված են ավանդական ցուցանակներից: Այսկերպ է ֆիննական հասարակությունը պայքարում սեռերի հավասարության համար եւ իր պոլիտկոռեկտությունը հայտնում սեռական փոքրամասնություններին:
Հանրային զուգարաններն իրենցից ներկայացնում են ընդհանուր սրահ` ընդհանուր մուտքով եւ ընդհանուր լվացարաններով:
Կարիքները հոգալու խցիկները տարբեր կողմերում են: Այս նորույթը մշակողները կարծում են, որ նման զուգարանները հարմար կլինեն առաջին հերթին սեռական փոքրամասնությունների համար, որոնք դժվարանում են սովորական զուգարաններում:
Առեւտրի կենտրոնների ներկայացուցիչների խոսքով, նորույթն արժանացել է դրական գնահատականների, թեեւ կանանցից առանձին դժգոհություններ հնչել են:
Դիտումների քանակը` 5605