Աջակցություն հղի կանանց՝ նյութական և տեղեկատվական

Կառավարությունն ընդլայնել է սոցիալական աջակցության 7-րդ միջոցառումների շրջանակը՝ ի սկզբանե նախատեսվող շահառու 3 800 հղի կանանց թիվը կարող է հասնել 8 000-ի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

 

Փոփոխությունների համաձայն կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման  միջոցառումների շրջանակում միանվագ աջակցություն կստանան նաև այն հղի կանայք, ում ամուսինները ոչ միայն  կորոնավիրուսի շրջանում են  ազատվել  աշխատանքից, այլ մինչ այդ էլ չէին աշխատում:

 

 

Նախարարը հիշեցրեց, որ 4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների ծրագրերից օգտվելու համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա: 

 

 

Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այդ  ծրագրերի շահառու, մուտք գործեք http://online.ssa.am/  կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid7 , այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:  Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:

 

 

Հիշեցնենք,  որ 7-րդ միջոցառումների ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնա րկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է: Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:

 

 

Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:

 

Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:

 

 

Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:

 

Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

 

***

 

Ի դեպ.  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է կորոնավիրուսային վարակի պայմաններում հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները:

 

 

 

 

Կարդացեք՝  

 

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

կամ  

WomenNet.am-ի  ֆեյբուքյան էջում.   «Ես հղի եմ, ինչպես կարող են պաշտպանվել COVID-19 -ից»

 

 

Կարդացեք նաև թեմայի շուրջ. 

 

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից

 

 

 

Դիտումների քանակը` 1240

Գլխավոր էջ