Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

ՄԱԿ-Կանայք գործակալության  գործադիր տնօրենի տեղակալ Անիտա Բհատիան  հանդես է եկել հոդվածով, որում փորձել է բացատրել թե ինչու համավարակն ավելի մեծ ազդեցություն ունի կանանց վրա: Նա նաև մատնանշել է այն քայլերը, որոնք պետք է անեն  COVID-19 -ի դեմ պայաքարող կառավարությունները՝  կանանց  վրա համավարակի առանձնակի ազդեցությունները չեզոքացնելու համար:  

 

Ամբողջ աշխարհի կառավարությունները պայքարում են այսօր COVID-19 համավարակը կանգնեցնելու համար: Թեև տարբեր կառույցներ ազդարարեցին  համավարակի կանանց վրա հատուկ  ազդեցության մասին,  այդ մտահոգությունները դեռևս չեն ձևավորում այն որոշումները, որոնք հիմնականում ընդունում են տղամարդ ղեկավարները: Մինչդեռ  COVID-19- ի ազդեցություններից շատերն ամենաուժգին հարվածը հասցնում են հենց կանանց: Ահա թե ինչու:

 

Թեև համավարակի տնտեսական և սոցիալական ազդեցությունը ծանր է բոլորի համար,  պետք է հաշվի առնել այն փաստը, որ այն շատ ավելի ծանր է կանանց համար: Տնտեսության այն ոլորտները, որոնք այսօր գտնվում են կարանտինների և արգելափակումների անմիջական ազդեցության տակ ՝ ճանապարհորդություն, տուրիզմ, ռեստորաններ, սննդի արտադրություն, կանանց աշխատուժի շատ բարձր մասնակցություն ունեն: Ամբողջ աշխարհում կանայք նաև կազմում են ոչ ֆորմալ զբաղվածների մեծ տոկոսը, մասնավորապես գյուղատնտեսությունում: Թե՛ զարգացած, թե՛ զարգացող տնտեսություններում, ոչ ֆորմալ ոլորտի շատ աշխատատեղեր ՝ տնային աշխատողներ, խնամակալներ, հիմնականում կանանց աշխատատեղեր են,  որոնք, որպես կանոն, առողջության ապահովագրություն և  սոցիալական ապահովության ցանցի մեջ չեն մտնում:

 

Միևնույն ժամանակ, կանայք սովորաբար կրում են ընտանիքի անդամների խնամքի ավելի մեծ բեռը: Նույնիսկ COVID-19- ից առաջ կանայք, միջին հաշվով, երեք անգամ ավելի շատ չվճարվող խնամքի ու տան աշխատանք են կատարել, քան տղամարդիկ: Այժմ, համավարակի պայմաններում,  ֆորմալ ոլորտի կին աշխատողները, ովքեր երեխաներ ունեն,  ունեն մի քանի տեսակի ծանրաբեռնվածություն՝  հեռավար աշխատանք (եթե նրանք այն դեռ ունեն), երեխաների խնամք, տնային ուսուցում, տարեցների խնամք և տնային աշխատանք: Հատկապես խոցելի են կանանց վարած տնային տնտեսությունները:

 

Ճգնաժամն ազդում է կանանց առողջության և անվտանգության վրա: Բացի հիվանդության անմիջական ազդեցությունից, կանանց մուտքը մայրական առողջության այդքան անհրաժեշտ ծառայություններ կարող է դժվարանալ `հաշվի առնելով, որ բոլոր ծառայություններն ուղղված են համավարակի հետ կապված բժշկական կարիքներին: Հակաբեղմնավորման և այլ կարիքների համար ծառայությունների մատչելիությունը կարող է խաթարվել:  Կանանց անձնական անվտանգությունը նույնպես վտանգված է: Հենց հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ սանկցիաները  ՝ մեկուսացումը, սոցիալական հեռավորությունը, տեղաշարժման սահմանափակումները,   հենց այն պայմաններն են, որոնց պարագայում բռնարարներն այժմ շատ ավելի ազատ են բռնություն գործադրելու համար:  

 

Այսօր վիրուսի դեմ պայքարի  առաջնագծում գտնվող առողջապահության աշխատողների մեծ մասը, հատկապես բուժքույրերը, կանայք են, նրանց վարակվելու ռիսկն ավելի մեծ է: Որոշ գնահատականներով, համաշխարհային առողջության  աշխատուժի 67 տոկոսը կանայք են: Թեև պետք է ուշադրություն դարձնել բոլոր խնամողների համար անվտանգ պայմանների ապահովմանը, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կին բուժքույրերին և խնամակալներին և ոչ միայն դիմակների նման պաշտպանական սարքավորումների հասանելիությանը, այլև նրանց այլ կարիքներին, ինչպիսիք են դաշտանային հիգիենայի ապրանքները, որոնք կարող են հեշտությամբ և անխուսափելիորեն անտեսվել, բայց անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան հանգիստ անել իրենց աշխատանքը:

 

Դժվար չէ նկատել թե համավարակի դեմ միջոցառումներ մշակելու և իրականացնելու գործընթացում առանցքային որոշումներ կայացնողներից քանի՞սն են տղամարդիկ: Երբ մեզանից որևէ մեկը միացնում է հեռուստատեսությունը աշխարհի ցանկացած վայրում, մենք գրեթե միշտ տեսնում ենք միայն տղամարդկանց: Սա զարմանալի չէ, քանի որ կանայք դեռևս չեն վայելում տղամարդկանց հետ հավասար մասնակցություն  `կառավարությունների, խորհրդարանների կամ կորպորացիաների որոշումների կայացման գործում: Ամբողջ աշխարհում կանայք  կազմում են խորհրդարանականների միայն 25 տոկոսը,   իսկ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների շարքում նրանց ներկայացվածությունը 10 տոկոսից ցածր է: Թեև մենք ունենք պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մի քանի փայլուն օրինակներ, կանայք գրեթե բացակայում են համաճարակի հետ կապված որոշումների կայացման հարթակներում:

 

Ահա այն  հինգ գործողություններ, որոնք այժմ կառավարությունները կարող են ձեռնարկել այս խնդիրները լուծելու համար

 

Առաջինը, պետք է ապահովել,  որ կին բուժքույրերի և բժիշկների կարիքները ինտեգրված լինեն արձագանքման ջանքերի բոլոր ոլորտներում` նրանց ավելորդ լարվածությունից խուսափելու համար:   Բայց ամենակարևորը `զրուցեք նրանց հետ,  լսեք նրանց կարիքները և պատասխանեք: Նրանք արժանի են այն աջակցությանը, որը մենք կարող ենք այժմ տրամադրել, մասնավորապես աջակցություն շատ անհրաժեշտ բժշկական պարագաների առումով:

 

Երկրորդը ՝ պետք է ապահովել,  որ ընտանեկան բռնության ենթարկված բոլոր զոհերի համար թեժ գծերը և ծառայությունները համարվեն «հիմնական ծառայություններ» և բաց լինեն, իսկ իրավապահ մարմինները գիտակցեն զոհերի զանգերին պատասխանելու անհրաժեշտությունը: Հետևեք Քվեբեկի և Օնտարիոյի օրինակին, որոնք ներառել են  տուժած կանանց համար նախատեսված ապաստարանները հիմնական ծառայությունների ցանկում: Դա կնպաստի նրան, որ համաճարակը անկանխատեսելիորեն չի հանգեցնի ավելի շատ տրավմաների, վնասվածքների և մահվան դեպքերի կարանտինային ժամանակահատվածում ՝ հաշվի առնելով ինտիմ զուգընկերների կողմից  կանանց բռնի մահերի մեծ մասնաբաժինը:

 

Երրորդը, ֆինանսական ապահովագրության և խթանիչ փաթեթները պետք է ներառեն սոցիալական պաշտպանության միջոցներ, որոնք արտացոլում են կանանց հատուկ հանգամանքների ընկալումը և խնամքի տնտեսության ճանաչումը: Սա նշանակում է առողջության ապահովագրության նպաստի ապահովում  և (կամ) վճարովի հիվանդության արձակուրդ առավել կարիքավորների համար, ովքեր չեն կարողանա աշխատանքի գնալ, քանի որ իրենց տանը խնամում են երեխաներին կամ տարեցներին: Ոչ ֆորմալ ոլորտի աշխատակիցների համար, որոնք կազմում են զարգացող տնտեսություններում կանանց աշխատուժի ճնշող մեծամասնությունը, անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել փոխհատուցվող վճարումներ կատարելու համար: Այդ ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների հայտնաբերելը գուցե մարտահրավեր կլինի և անհրաժեշտ կլինի հաշվի առնել երկրի առանձնահատուկ հանգամանքները, բայց արժե ջանքեր գործադրել արդյունքների մեջ առավել մեծ հավասարություն ապահովելու համար:

 

Չորրորդը, լիդերները պետք է միջոց գտնեն `  արձագանքման և վերականգնման որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավելու  համար: Թե տեղական, քաղաքային, թե ազգային մակարդակի վրա կանանց ձայնը որոշումների կայացման մեջ ներառելը կհանգեցնի ավելի լավ արդյունքների, քանի որ տեսակետների բազմազանությունը հարստացնում է վերջնական որոշումը: Սրան զուգահեռ, քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն կանանց կազմակերպությունների կարողությունները: Կանանց խմբերի ցուցակագրումը կօգնի ապահովել համայնքի ավելի ամուր արձագանք, քանի որ դրանց ցանցերը կարող են գործադրվել տարածելու և ուժեղացնելու սոցիալական հեռավար հաղորդակցումը: Էբոլայի պատասխանը շահեց կանանց խմբերի ներգրավվածությունից, նունը կարելի է ակնկալել  COVID-19-ի դեպքում:

 

Վերջապես, քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ տեղի է ունենում մարդկանց տներում և աջակցել  խնամքի բեռի կանանց և տղամարդկանց միջև  հավասարաչափ բաժանմանը: Գոյություն ունի տղամարդ առաջնորդների համար առնվազն մեկ կոնկրետ գործողություն ` միանալ ՄԱԿ-ի  HeForShe-քարոզարշավին` ին և հետևել լրացուցիչ տեղեկություններին «HeforShe @ home »- ի վերաբերյալ, որով ՄԱԿ-Կանայք կառույցը պարտավորեցնում է տղամարդկանց և տղաներին  ապահովել իրենց արդար բաժինը տնային աշխատանքում և թեթևացնել կանանց վրա անհամաչափորեն ընկած խնամքի որոշակի բեռը:  

 

Կանանց կարիքներին հրատապ  արձագանքը  հնարավորություն է տալու  ավելի լավ և արագ վերականգնվել համավարակից հետո: Ինչ է կարող ավելի լավ լինել , քան  ավելի հավասար աշխարհ ունենալուն ուղղված քաղաքական գործողությունները:

 

Աղբյուրը՝ UN Women

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

UN Women Executive Director: Spotlight on the gender implications of the COVID-19 response

 

 

Դիտումների քանակը` 1585

Գլխավոր էջ