Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

«Ցավոք սրտի, Հայաստանը լրջագույնս հեռու է ժողովրդավարական երկրի մոդելից: Այս պայմաններում խոսել կանանց՝ խորհրդարանում հայտնվելու առողջ մեխանիզմների, քարոզարշավի, ներկուսակցական դեմոկրատիայի մասին, անկեղծ ասած, հեքիաթի շարքից է», – այսպիսի կարծիք հայտնեց  խորհրդարանական ըտրություններում կանանց մասնակցությանը նվիրված քննարկմանը ներկա ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

 

«Մենք փորձում ենք Հայաստանում խոսել բարձր քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքներից, որը մեր իրականության հետ կապ չունի: Եթե ավելի կոնկրետ, խոսելով կանանց` քաղաքականության մեջ ներգրավվածության մասին, պետք է նախևառաջ խոսենք ու դիտարկենք այն հասարակությունը, որում ապրում ենք», – ասում է Գալստյանը:

 

Մրցունակ, կիրթ, քաղաքականապես ակտիվ կինն, նրա կարծիքով, Հայաստանում ունակ չէ խաղալ առկա քաղաքական խաղի կանոններով: Դրան խոչընդոտում է նաև կուսակցական համակարգի ոչ կատարյալ լինելը. «Եթե կուսակցություններն ունենային ներքին դեմոկրատիա, ապա հնարավոր չէր լինի, որպեսզի կնոջը ցուցակ բերած կուսակցությունը ինչ-որ պահի նրան հեշտությամբ հետ մղեր»:

 

Պատասխանելով այն հարցին, արդյոք վերաբերում է ասվածը իր իսկ կուսակցությանը Գալստյանը  պնդեց, որ  իր կուսակցությունում ներքին դեմոկրատիա կա եւ կուսացությունում կանայք զգալի թիվ են կազմում: Դրա հետ մեկտեղ նա  չի կարող դրական գնահատել այն  փաստը, որ այս ընտրությունների արդյունքներով  Դաշնակցությունը իր պատմության մեջ առաջին անգամ  խորհրդարան մտավ առանց  կին պատգմավորների:  «Բայց ունենք այն ինչ ունենք», -հավելեց  նախկին պատգամավորը…

 

Ամփոփելով իր խոսքը` Գալստյանը  ընդգծեց, որ քանի դեռ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ և քրեաօլիգարխիկ համակարգ կա, ոչ միայն կանանց ներկայացվածությունը խորհրդարանում, այլև առհասարակ` քաղաքացիական ինստիտուտների կայացման մասին խոսել հնարավոր չէ:

 

 

Հասմիկ Հարությունյան

 

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»: 

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»

 

 

 

Դիտումների քանակը` 5216

Գլխավոր էջ