Պատգամավորներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները դատապարտել են նախօրեին Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը, որի հետևանքով կինը մահացել էր, իսկ նրա 12-ամյա դուստրը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:
«Այս կինը 2020 թվականի արդեն երրորդ զոհն է: Բռնությունը ընտանիքում անընդունելի է: Ընդամենը երկու օր հետո շատերը մարտի 8-ը կնշեն, փուչիկներ կառնեն կանանց, կենացներ կասեն նրանց, մինչդեռ շատ ավելի կարևոր է՝ հասկանանք… դատախազության, ոստիկանության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի հասարակությունից», -ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նույն դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը, որը ծնունդով Գյումրիից է. «Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, մի քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, տեղի է ունեցել ցերեկը, խիտ բնակեցված թաղամասում, հնարության անտարբերության ներքո»: Պատգամավորը նկատեց, որ երբ հայտարարվում է, թե հայ հասարակության մեջ կա բռնություն, ոմանք հակադարձում են, թե դա հարիր չէ հայի նկարագրին:
https://www.facebook.com/nazelibaghdasaryan.official/videos/4200442983314853/
«Այո, բռնություն կա և ցավոք, այնքան է սերտաճել, որ շատերը սառնասրտորեն են վերաբերվում այդ դեպքին, ավելին, համացանցում վիրավորանքների տեղատարափ էր մահացած կնոջ հասցեին: Եթե մենք շարունակենք անտարբեր ձևանալ, ապա այս դեպքերը կշատանան», -հուզված հավելեց պատգամավորը՝ կոչ անելով սթափ նայել իրավիճակին: Բռնության անթույլատրելի լինելու մասին խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ նման արարք կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խոստությամբ:
«Ես լիովին կիսում եմ իմ նախորդ գործընկերների մտահոգությունները: Շատ ցավալի է կատարավածը: Ըստ էության, հանրությունը առայժմ չի կարողանում հաղթահարել անտարբերությունը և դաժանությունը, որովհետև շատ բաներ ծնվում են անտարբերությունից: Այո, ես էլ եմ համաձայն, որ մենք օրենսդրական կտրուկ խստացումներ պետք է անենք: Երբ կհասնենք մի իրավիճակի, որ հանրությունը կինքնամաքրվի, նոր այդ ժամանակ որոշ բաներ կթուլացվեն», -իր հերթին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք:Ու ինձ զարհուրեցնում են որոշ միաբջիջներ, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է: Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է», – գրել է իր ֆեյբուքյան էջում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա տղամարդը դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Կնոջ 12-ամյա դուստրը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, վիրահատվել է և այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում , անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Մորը և դստերը դաժան ծեծի ենթարկած անձը, ով նախնական տվյալներով սպանված կնոջ զուգընկերն է եղել, ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Թերի է օրենսդրությունը, որը թույլ չի տալիս ապահովել ընտանեկան բռնության արդյունավետ պաշտպանություն և կանխարգելում»․ ՄԻՊ
Ինչպե՞ս է պետությունն օգնում ընտանեկան բռնության ենթարկված անձանց
Ինչպե՞ս պետք է աշխատի ոստիկանությունը ընտանեկան բռնությունից տուժածների և բռնարարների հետ
Human Rights Watch. Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր
Ովքե՞ ր են ընդգրկվել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմում
ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին
Ինչ են փաստում հետազոտությունները .
«Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ». զեկույց
Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
«Իմ ընտանիքը, ես ու ապերս ենք…»
«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ
«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն
«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում
Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն
Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ
Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 1070