Կանանց հարցերով նորաստեղծ խորհուրդը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, որոշում է ստորագրել կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Խորհուրդը ստեղծվել է կանանց խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով: Ըստ էության, խորհուրդն է հանդիսանալու Հայաստանում գենդերային հավասարության ապահովման ազգային մեխանիզմ:
Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և մի շարք փոխնախարարներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, այլ գերատեսչությունների պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ և հաստատվել է դրա անհատական կազմը։
Խորհրդի կազմն ու աշխատակարգն այստեղ.
Դիտումների քանակը` 2548