«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
“ՀԱՎԱՍԱՐ” քարոզարշավը սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ այցելությունների շարք է սկսում դեպի այն համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններ են սպասվում:
Շրջայցը կմեկնարկի օգոստոսի 13-ին և կավարտվի 17-ին:
Նախաձեռնության նպատակն է.
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այցելել Հայաստանի Հանրապետության բոլոր այն համայնքները,որտեղ կայանալու են ընտրությունները և հենց տեղում, համայնքի բնակիչների հետ զրուցել ՏԻՄ-երի դերի կարևորության ընտրություններում ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, ընդգծել համայնքային խնդիրների լուծման գործըթնացում#կանանց և #տղամարդկանց հավասար մասնակցության կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ մասնակից դառնալ #ՏԻՄգործընթացներին և առաջադրել իրենց թեկնածությունը:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
📌Օգոստոսի 13
11:00-13:00 Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիք համայնք
15:30-17:00 Գեղարքունիքի մարզ, Լճափ համայնք
📌Օգոստոսի 14
11:00-13:00 Արագածոտնի մարզ, Շղարշիկ
15:30-17:30 Արագածոտնի մարզ, Ղազարավան
📌Օգոստոսի 15
11:00-13:00 Արմավիրի մարզ, Տանձուտ
15:30-17:30 Արմավիրի մարզ, Նոր Կեսարիա
11:00-13:00 Տավուշի մարզ, Խաշթառակ
15:30-17:30 Տավուշի մարզ, Սարիգյուղ
📌Օգոստոսի 16
11:00-13:00 Արարատի մարզ, Մրգանուշ համայնք
15:30-17:30 Արարատի մարզ, Արտաշատ
📌Օգոստոսի 17
11:00-13:00 Լոռու մարզ, Եղեգնուտ համայնք
11:00-13:00 Լոռու մարզ, Լուսաղբյուր համայնք
Նախաձեռնությունն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:
Դիտումների քանակը` 1562