Ազգային Ժողովի ո՞ր հանձնաժողովներում են ընդգրկվել կին պատգամավորները

Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներն արդեն ամբողջությամբ ձևավորված են, և  հետաքրքիր է դիտարկել,  որ հանձնաժողովներում են ընդգրկվել կին-պատգամավորները:  

 

 

 Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում  8 պատգամավոր է, որոնցից երկուսը կին են՝  ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանը ու  ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

 

 

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում , որը համարվում է մեծաթիվ հանձնաժողովներից մեկը, ընդգրկվել է 15 պատգամավոր, բայց կանայք նրանց մեջ  չկան:

 

 

 

Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի կազմում ընդգրկված են 15 պատգամավոր և նույնպես կանայք չկան: Գնահատելով տղամարդկանց դերը և բանիմացությունը այս հարցերում այնուամենայնիվ նկատենք, որ  անվտանգության խորհուրդը, որում կին չկա, դրանով  իսկ որոշակի  վտանգ է ներկայացնում:

 

 

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  13 անդամների թվում ն 5 կին է ընդգրկված՝ ՀՀԿ-ից Աճեմյան Կարինեն,  Մուրադյան Ռուզաննան, Պողոսյան Կարինեն ,  Պետրոսյան Շուշանը  ու  ՕԵԿ-ից Բիշարյան Հեղինեն : Թերևս սա միակ հանձնաժողովն է, որում գենդերային բալանսը համարյա ապահովված է:

 

 

Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում  12 պատգամավոր է աշխատելու, այդ թվում մեկ կին՝ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից»:

 

 

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում 10 պատգամավոր է, որոնցից  երկուսն են կին ՝  հանձնաժողովի ղեկավար  ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը  ու ՀՀԿ անդամ ՝ Նաիրա Կարապետյանը :

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում  9 պատգամավոր է ընդգրկված, այդ թվում  2 կին՝  հանձնաժողովի ղեկավար  ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը   ու ՀՀԿ անդամ ՝ Մարգարիտ Եսայանը:

 

 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում են ընդգրկված 10 պատգամավոր , որոնց թվում երկու կին է ՝ Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ից և Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից»:

 

 

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  11 պատգամավոոր է աշխատելու , նրանց թվում  մեկ կին՝  Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ից:

 

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված  11 պատգամավորների թվում կին չկա:

 

 

 

Տնտեսական հանձնաժողովը ամենամեծաթիվն է, այստեղ ընդգրկվել է 18 պատգամավոր, որնցից մեկն է կին ՝ Մարինե Մարաբյանը ՀՀԿ-ից:

 

 

 Ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովում  12 պատգամավոր է , որոնց թվում կին չկա: Նշենք, որ այս հանձնաժողովում ավանդաբար աշխատում էր Հերմինե Նաղդալյանը  ՀՀԿ-ից, ով, ինչպես հայտնի է,  այժմ փոխխոսնակի պաշտոնն է զբաղեցնում:

 

 

 

Այսպիսով,  Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներից  չորսում կին չկա,  երեքում  մեկական կին է ընդգրկված: Կանանց թիվը ավանդաբար մեծ է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովում, որում 5 կին է աշխատելու, բոլորն էլ այդ ոլորտներում մասնագիտացած:  Կին պատգամավորներից երեքը՝ Բիշարյան Հեղինեն,  Զարուհի Փոստանջյանը  ու Լյուդմիլա Սարգսյանը երկուական հանձնաժողովներում են ընդգրկվել:

 

 

Դիտումների քանակը` 3546

Գլխավոր էջ