10 փաստ աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին/ ինֆոգրաֆիկա
- Կանանց մասնաբաժինը աշխատանքային ռեսուրների կազմում 55% է, սակայն տնտեսապես ակտիվ է կանանց 52,8%-ը, իսկ տղամարդկանց՝ 70,7%-ը, ընդ որում, կանանց և տղամարդկանց տնտեսական ակտիվության գենդերային խզումը 25-34 տարիքային խմբում 40% է, ինչը հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի և ընտանիքի մյուս անդամների խնամք և այլն) :
- Աշխատանքի շուկայում զբաղված են կանանց 43,5%-ը, իսկ տղամարդկանց՝ 57,9%-ը: Զբաղված կանանց 31.8%-ը, իսկ տղամարդկանց 27.6%-ը ունի բարձրագույն կամ հետբուհական կրթություն :
- Գործազրկության մակարդակը Հայաստանում ամենաբարձրն է ԱՊՀ երկրներից. ԱՄԿ տվյալներով, կանանց շրջանում այն կանանց շրջանում այն 20.2 % % է, իսկ տղամարդկանց շրջանում ՝ 16.4 % է կազմում: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են, ընդ որում, երկարատև գործազրկության մակարդակը հատկապես բարձր է կանանց շրջանում՝ կազմելով գործազուրկ կանանց 57%-ը : Կանայք զգալի մեծամասնություն են կազմում (69%) հուսազուրկների թվում, այսինքն՝ այն անձանց թվում, ովքեր չունեն աշխատանք գտնելու հույս և չեն էլ փնտրում:
- Ընտանեկան պարտականությունների և կարիերայի համատեղման հարցում պետական աջակցության միջոցներն անբավարար են, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ընտանեկան հանգամանքներով չաշխատողների 99%-ը կանայք են:
- Երիտասարդները (16-30 տարեկան) աշխատաշուկայում շարունակում են մնալ որպես կայուն խոցելի խումբ` տնտեսական ակտիվության 47,9%, զբաղվածության 30,3% ցածր մակարդակով և գործազրկության 36,7% բարձր մակարդակով: 2017 թ. տվյալներով՝ 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 46%-ը և արական սեռի երիտասարդների 23%-ը չէր սովորում և չէր աշխատում :
- 2017 թ. տվյալներով ՀՀ-ում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը (վաստակը) կազմել է տղամարդկանց վաստակի 67,5%-ը, կամ վարձատրության տարբերությունը կազմել է 32,5%: Համաշխարհային մակարդակով այդ խզումը կազմում է 16-22%: Թեպետ Հայաստանի աշխատանքային ռեսուրսների կազմում բարձրագույն կրթություն ունեցողների 59%-ը կանայք են, սակայն կանանց մասնագիտական առաջընթացում առկա դժվարությունների պատճառով բարձր կրթական մակարդակը միշտ չէ, որ մեղմում է աշխատավարձի գենդերային խզումը: Ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդիկ գերազանցում են կանանց 2,4 անգամ: Այդ խտրազատումը պահպանվում է նույնիսկ զբաղվածության ավանդաբար կանացի համարվող ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, գյուղատնտեսություն: Կանայք ավելի շատ են ներգրավված բարձր (59%) և միջին (58%) որակավորում պահանջող աշխատանքներում, քան տղամարդիկ:
- Գենդերային տարբերություններ կան նաև կենսաթոշակների չափերում, թեև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կանանց և տղամարդկանց համար կենսաթոշակային միասնական տարիք է սահմանել 63 տարեկանը: 2017 թվականին կենսաթոշակի միջին չափը կանանց համար կազմել է 39.226 դրամ, տղամարդկանց համար՝ 42.822 դրամ:
- Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 34%-ը տղամարդիկ են, 66%-ը՝ կանայք: Գենդերային տարբերությունը հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում (57,4%-65,6%), ինչը նույնպես հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով՝ հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք, տնային տնտեսությամբ ծանրաբեռնվածություն և այլն :
- Տնտեսապես ոչ ակտիվ կանանց մեծ մասը տնային տնտեսուհիներ են: 2017 թվականին 15-75 տարեկան կանանց 47%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ: Դրա հետ մեկտեղ տնտեսապես ոչ ակտիվ կանանց մոտ 40%-ը ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն :
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը (2008 թ) ցույց է տալիս, որ կանայք չվճարվող աշխատանքի (տնային տնտեսության և ընտանիքի խնամքի) վրա ծախսում են 5 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ: Վճարվող աշխատանքը կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում: Տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա և գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:
ՀՀ վիճագրական կոմիտեի տվյալներով
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
Դիտեք բոլոր ինֆոգրաֆիկաներն այստեղ
Դիտեք նաև մեր կայքում թեմային առնչվող ծաղրանկարները.
Կանայք աշխատանքի շուկայում. հաղթահարե՛նք կարծրատիպերը ծաղրելով…
Դիտումների քանակը` 3830