Երբ երեխան ականատես է դառնում ընտանեկան բռնությանը
«Հարցմանը մասնակցած կանանց 6%-ը մանուկ հասակում ականատես է եղել իր մոր հանդեպ ֆիզիկական բռնության, 7,9%-ը լսել է դրա մասին, իսկ 9,2%-ը ենթարկվել է հարկադիր սեռական հարաբերությունների մանուկ հասակում»:
Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ Հայաստանում անցկացված կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ համահանրապետական հարցման արդյունքները:
Ըստ այդ հարցումների՝
Այն տղամարդիկ, ում մայրերին ծեծել են ամուսինները, 10 անգամ ավելի հակված են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ (43,6%), քան նրանք, ում մայրերը ծեծի չեն ենթարկվել (4,5%):
Բռնությունն անբարենպաստ ազդեցություն ունի այն երեխաների հոգեկան առողջության վրա, ում մայրերը բռնության են ենթարկվել: Հաճախակի մղձավանջներ ունեցող, ագրեսիվ և հաճախ գիշերամիզությամբ տառապող երեխաների տոկոսը համապատասխանաբար գրեթե 2, 3 և 1,5 անգամ բարձր է այն կանանց երեխաների շրջանում, ովքեր ենթարկվել են բռնության:
Դիտումների քանակը` 3451