Երևանում տեղի կունենա «Կանայք  հանուն  հավասար հնարավորությունների»  ակցիան

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»  (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպությունը  տեղեկացնում է    «Կանայք  հանուն  հավասար հնարավորությունների»  ակցիայի մասին, որը տեղի կունենա  նոյեմբերի 19-ին:

 

Կազմակերպությունը հայտնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 13:00-ին «Արամ Խաչատրյան» մեծ  համերգասրահի շենքի առջև (Արամ Խաչատրյանի արձանի մոտ) մի խումբ մտահոգ կանանց կողմից տեղի կունենա խաղաղ նախաձեռնություն, որը կշարժվի դեպի ՀՀ Կառավարության շենք (ժամը 13:30):

 

«Նախաձեռնության անդամները վստահ են, որ կանայք պետք է ունենան հավասար հնարավորություններ իրենց ներուժը իրացնելու համար:

 

Կանայք  պատրաստ են ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը, մտածել և գործել քվոտայից դուրս՝ նպաստելով  երկրի  զարգացմանը:

 

 Կանայք պատրաստ են իրենց ամբողջ ներուժը ներդնել հանուն ՀՀ զարգացմանը», – ասված է  նախաձեռնության հաղորդագրության մեջ: 

Դիտումների քանակը` 1629

Գլխավոր էջ