Նոբելյան մրցանակի կին դափնեկիրները
1901 թվականից մինչև 2018 թվականի սկիզբը Նոբելյան մրցանակի արժանացած 923 դափնեկիրներից միայն 49-են կանայք: Ընդ որում, նրանցից չորսը երկու անգամ են ստացել մրցանակը:
Առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել էր երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում: Աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացավ նոբելյան մրցանակի: Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը: 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը: Վերջին երկու տարվա մեջ կին դափնեկիրներ չեն եղել: 2018-ին Նոբելյան մրցանակի են արժանացել երեք կին:
Այս տարի վերջին 55 տարվա մեջ՝ առաջին, իսկ պատմության մեջ՝ երրորդ անգամ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել կին գիտնականը ՝ Կանադայից Դոնա Սթրիքլանդը: Նա այս տարվա մրցանակը կիսում է ամերիկացի Արթուր Էշկինի եւ ֆրանսիացի Ժերար Մուրոյի հետ: Մրցանակը նրանց շնորհվել լազերային ֆիզիկայում հայտնագործությունների համար: Մասնավորապես՝ Էշկինը մշակել է «օպտիկական նրբունելի» անվամբ լազերային մի տեխնիկա, որը թույլ է տալիս ուսումնասիրություններ անել կենսաբանության մեջ: Իսկ Մուրոն եւ Սթրիքլանդը կարողացել են բարձր ինտենսիվության եւ շատ կարճ իմպուլսներ ստանալ:
1901 թվականից ի վեր, երբ առաջին անգամ էր շնորհվել քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը, 177 գիտնական է պատիվ ունեցել պարգևատրվելու: Այս տարվա մրցանակիր Ֆրենսիս Հ. Առնոլդը դարձավ միայն հինգերորդ կինը, ով ևս պարգեւատրվեց: 62-ամյա դոկտոր Առնոլդը, քիմիական ճարտարագիտության, բիոինժիներիայի եւ կենսաքիմիայի ամերիկացի պրոֆեսորը Պասադենայի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, արժանացել է մրցանակի `ֆերմենտների ուղղված էվոլյուցիայի հետ աշխատանքի համար:
Նշենք , որ Ֆիզիկայի քիմիայի բնագավառում կանանց միայն 8 Նոբելյան մրցանակ է շնորհվել: Այս տարի առաջին անգամն է, որ կանայք նույն տարվա ընթացքում արժանացել են Նոբելյան մրցանակի քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում:
Խաղաղության նոբելյան մրցանակի այս տարի արժանացել է եզդի կին ակտիվիստ Նադիա Մուրադը: Հիշեցնենք, որ Նադիա Մուրադը ծննունդով Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզից է, որը 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հարձակման ենթարկվեց և եզդիների զանգվածային սպանություններ իրականացվեցին: Նա աշխարհին պատմեց Իրաքում տեղի ունեցած անհավատալի վայրագությունների և հատկապես կանանց եւ աղջիկների հալածանքների մասին:
Նադիա Մուրադի ընտանիքի անդամները ևս սպանվել են, իսկ ինքը մի քանի ամիս ահաբեկիչների մոտ գերության մեջ է եղել, անցել է ստրկավաճառության դժոխային ճանապարհով: Չնայած կյանքի դժվարություններին Նադիա Մուրադը իր մեջ ուժ է գտել և պայքար է սկսել եզդի կանանց իրավունքների պաշտպանության համար: 2016 թվականից ի վեր նա դարձել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի բարի կամքի դեսպան:
Դիտումների քանակը` 2432