Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո
Ինչպես արդեն նշել էինք, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` հինգերորդ գումարման ԱԺ–ի կազմում ընդամենը 14 կին պատգամավոր է ընդգրկվել ( 10%) ՝ երկու հոգով ավելի, քան նախորդ գումարման կազմում:
Հիշեցնենք, որ անցյալ ընտրությունների ժամանակ 15 տոկոսանոց քվոտայի պայմաններում համամասնական ընտրակարգով խորհրդարան էր անցել 12 կին (9.1%), իսկ մեծամասնականով՝ ոչ մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս անգամ երկու կին է անցել մեծամասնական ընտրակարգով, ապա ստացվում է, որ խորհրդարանական կուսակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, ավելին՝ դե-ֆակտո արժեքազրկել են Ընտրական օրենսգրքում դե-յուրե ամրագրված 20 տոկոսանոց քվոտան: Եվ դա այն պարագայում, երբ կուսակցությունների նախընտրական ցուցակներում ներկայացված է եղել միջինում 22,8 % կին :
ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկվել է 69 պատգամավոր որոնցից 9-ը կին են, ինչը 13% է կազմում (նախընտրական ցուցակում` կանայք 21,3 % էին):
ԲՀԿ խմբակցության կազմում 37 պատգամավոր, այդ թվում ընդամենը 2 կին, այսինքն 5,4% ( նախընտրական ցուցակում` 21,8% կին էր ):
Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունում 7 պատգամավոր և մեկ կին, այսինքն 14 % ( նախընտրական ցուցակում `20,3% կին էր ):
«Օրինաց երկիր» խմբակցության 6 պատգամավորից մեկն է կին , 16% ( նախընտրական ցուցակում `20,2% կին էր ) :
Ժառանգություն խմբակցության կազմում 5 պատգամավոր են, որոնցից մեկն է կին , 20% ( նախընտրական ցուցակում` 24,6% կին էր ):
ՀՅԴ խմբակցության 5 պատգամավորների թվում կին չկա (նախընտրական ցուցակում` 32% կին էր):
Համեմատելով խմբակցությունների կազմը նախորդ գումարման հետ նկատենք, որ ՀՀԿ խմբակցությունը ակնհայտորեն ավելացրել է կանանց թիվը իր կազմում ՝ անցյալ գումարման 3,1 տոկոսից մինչև այսօրվա 13%-ը :
ԲՀԿ-ն հակառակը՝ 12 % կանայք ունենալով անցյալ գումարման իր խմբակցությունում, այժմ ընդամենը 5% է ընդգրկել: Ընդ որում, խմբակցության պատգամավորների թիվը 12 հոգով ավելացել է, իսկ կանանց թիվը պակասել:
Զգալի հետընթաց է նկատվում կանանց ներկայացվածության առումով ՀՅԴ-ի և «Ծառանգության» մոտ, որոնց կազմում անցյալ գումարման ժամանակ ընդգրկվել էին համապատասխանաբար՝ 18,7% և 42,8% կին, իսկ այս անգամ՝ 0% և 24,6% կին :
«Օրինաց երկիր»-ը առաջընթաց չի արձանագրել՝ նրա կազմում ինչպես կար, այնպես էլ մնացել է մեկ կին:
Նշենք նաև, որ ԱԺ-ում ներկայցված կանանց կազմը գրեթե 2/3 –ով նոր է. 14 կանանցից միայն հինգն են նախորդ գումարման պատգամավոր եղել:
Դիտումների քանակը` 4928