Մարինա Կրիմլյան. « Մարդկանց համոզում են արված գործերը և թեկնածուի անցած ճանապարհը»
WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված Մարինա Կրիմլյանը: Կուսակցության հիմնադիր անդամներից է: Գտնում է, որ հատկMarina Klimlyan “People are convinced by the works done and the candidate’s path” 21.09.2018
WomenNet.am held an Interview with Marina Klimlyan, nominated by the Yerkir Tsirani party’s pre-electoral list for Yerevan City Council elections. She is a founding member of the party. She founds that primary health care should be available especially for women and children.
She was born in 1960 in Sukhumi. She studied at the Faculty of Philology of the Abkhazian State University, and in 1992 she moved to Yerevan as a result of the Georgian-Abkhazian conflict, working at No. 197 School as a teacher of Russian language and literature. Then she went to work at School No. 21 and from 2004 to present she holds the position of Deputy Director.
– Being a founding member of our party and working with Zaruhi Postanjyan, who is known to everyone by her love towards homeland and Yerevan, I also decided to try to help solve the problems of Yerevan.
First of all, the problem of pre-school education should be solved. There are few kindergartens, not all children attend kindergartens, so mothers do not work, and they sit at home. But if a woman works, she will bring benefit both her family and the country.
Full text in Armenian
ապես կանանց ու երեխաների համար առաջնային բուժօգնությունը պետք է հասանելի լինի:
Ծնվել է 1960 թվականին՝ Սուխումի քաղաքում: Սովորել է Աբխազիայի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, իսկ 1992-ին վրաց-աբխազական հակամարտաության հետևանքով տեղափոխվել է Երևան՝ աշխատանքի անցնելով թիվ 197 դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականաության ուսուցիչ: Ապա աշխատանքի է անցել թիվ 21 դպրոցում, և 2004 -ից մինչ օրս նույն դպրոցում զբաղեցնում է տնօրենի տեղակալի պաշտոնը:
-Ինչո՞ւ որոշեցիք Երևանի ավագանու նոր ընտրություններում որպես թեկնածու առաջադրվել
-Մեր կուսակցության հիմնադիր-անդամ լինելով և աշխատելով Զարուհի Փոստանջյանի հետ, ում սկզբունքայնությունը և սերը հայրենիքի ու Երևանի հանդեպ բոլորին են հայտնի, նույնպես որոշել եմ փորձել իմ հնարավորությունների սահմաններում նպաստել Երևանի հիմնախնդիրների լուծմանը:
– Ընտրապայքարում լինելու են ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուներ և քարոզարշավից արդեն տեսանելի է, որ պայքարը թեժ է լինելու, Ինչպե՞ս պետք է ընտրողին համոզեք, որ բազմաթիվ թեկնածուներից, հենց Ձեր կուսակցությունն ընտրեն:
– Քաղաքապետի մեր թեկնածուն ունի մաքուր քաղաքական անցյալ, նա միշտ պայքարող է և երբեք չի հանձնվում և այդ ամենը երևանցիներին լավ հայտնի է: Համոզված եմ, որ Զարուհի Փոստանջյանը կկարողանա արժանապատվորեն, հմուտ և արդյունավետ կառավարել Երևան քաղաքը, քանի որ նա գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Այո, իհարկե, պայքարը թեժ է լինելու, քանի որ մասնակից կուսակցությունները շատ են և ամեն մեկն իր ծրագրով է եկել, բայց , կարծում եմ, ընտրողները պետք է թեկնածուի արված գործով առաջնորդվեն: Բոլորը ընտրություններին ամենալավ բաներն են խոստանում, ծրագրերը կարդում ես, մեկ-մեկ ծիծաղդ գալիս է, այնպիսի անիրատեսական խոստումներ են տալիս:, Այստեղ համոզելու խնդիր չկա, խոսքը չէ, որ պետք է համոզի, մարդկանց համոզում են արված գործերը և թեկնածուի անցած ճանապարհը: Ես Զարուհուն երկար տարիներ գիտեմ, ինքս քաղաքականության մեջ չէի, շատ հեռու էի, բայց իմանալով Զարուհուն ուղղակի կանգնեցի նրա կողքին, քանի որ նրան վստահում եմ, որովհետև Երևանը մեր երեխաների, այդ թվում իմ թոռնիկների Երևանն է: Միշտ երազել եմ, որ իմ հայրենիքը ունենա այպիսի ղեկավար, որ սիրի իր երկիրը, սերն է, որ մղում է մեծ գործերի: Դու տեսնում ես ինչ պետք է անել, դու ցավ ես ապրում քո երկրի համար: Եվ այդ ցավը քեզ ասում է՝ ինչ պետք է անել: Եթե ժամանակին ամեն ինչ արված լիներ, այսօր արտագաղթն այդքան մեծ չէր լինի: Արտագաղթն է արված գործերի ցուցիչը. եթե ամեն մեկն իր տեղում իր գործն անի, երկրում շատ բան կփոխվի ու մարդիկ չեն ուզենա հեռանալ…
– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կնոջ մտածելակերպն օգնել ինչ–որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում:
-Ես այստեղ ուզում եմ պատասխանել հրաշալի մասնագետ, հոգեբանության պրոֆեսոր Քերոլ Գիլիգանի խոսքերով. «Կանայք ավելի շատ են տիրապետում բարոյական ոժի, էթիկայի նորմերը նրանց մոտ ավելի բարձր են, և նրանք հատուկ ընդունակություն ունեն լավ հարաբերություններ հաստատել ու պահպանել մարդկանց հետ»: Իրականում, այս ամենը քաղաքական գործչի հատկանիշներ են: Քաղաքականության մեջ տղամարդու և կնոջ բառապաշարը իրարից խիստ տարբերվում է, տղամարդիկ շատ հաճախ խոսում են տոկոսադրույքների, աքցիզների, տեխնոլոգիաների մասին, իսկ կանայք գործածում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ հոգատարություն, խնամք, մանկապարտեզ, տուն: Ընդունվող որոշումների համար անհրաժեշտ է կանանց ու տղամարդկանց մոտեցումների հավասարակշռություն ապահովել: Նաև կարծում եմ, որ երբ քաղաքականություն է մտնում կինը, հարաբերությունները կառուցվում է այլ կերպ, երկխոսության և համագործակցության ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում:
–Ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում
–Առաջին հերթին, նախադպրոցական կրթության խնդիրը պետք է լուծել: Մանկապարտեզների թիվը քիչ է, ոչ բոլոր երեխաներն են հաճախում մանկապարտեզներ, ինչի պատճառով, հատկապես՝ մայրերը չեն աշխատում, նստում են տանը: Բայց, եթե կինն աշխատի, նա էլ իր ընտանիքին և նաև երկրին օգուտ կբերի: Բայց քանի որ մանկապարտեզում երեխային տեղավորելու հնարավորությունը չկա, նա ստիպված է տանը մնալ: Մինչդեռ մեր կանայք այնպիսի ջիղ ունեն, որ անպայման ինչ-որ աշխատանք կգտնեն, եթե նրանց օգնեն երեխայի խնամքը կազմակերպելու հարցում: Կանանց և երեխաների համար առաջնային բուժօգնությունը պետք է հասանելի լինի, ինչը ոչ միշտ է հասանելի: Այսօր այնպիսի ընտանիքներ կան, որոնք բժշկի կարիք ունեն, բայց չեն գնում, որովհետև դա նրանց համար հասանելի չէ, ինչը հետագայում հանգեցնում է ավելի մեծ բարդությունների և հնարավոր է ավելի շատ գումար ծախսեն, սակայն այդպես էլ չկարողանան առողջությունը վերականգնել: Նման կանայք դառնում են անաշխատունակ՝ բեռ դառնալով թե՛ընտանիքի թե՛ երկրի համար: Երեխաները պետք է ունենան խաղահրապարակներ, որպեսզի կարողանան ժամանակ անցկացնել խաղահրապարկում և ոչ թե ընկնեն դեսուդեն: Կանանց համար պետք է սոցիալական երաշխիքներ լինեն. Փողոցային արևտրով մեծ մասամբ կանայք են զբաղվում, պետք է բարելավել պայմանները, ամբողջ օրը նրանք անցկացնում են փողոցում:
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 1606