Դաշնակցությունը պարզաբանում է ինքնաբացարկները
Դաշնակցությունը հերքում է լուրերը, թե իր համամասնական ցուցակի երկու անդամներ, Արտյուշ Շահբազյանը և Կարինե Հարությունյանը, հրաժարական են տվել, որպեսզի ՀՅԴ քարոզարշավին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերած գործարար Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը հայտնվի խորհրդարանում։ Դրա մասին է հայտնում “Ազատւտություն” ռադիոկայնանը:
Հիրեցնենք, որ ՀՅԴ ընտրացուցակի յոթերորդ տեղը զբաղեցնող «Գրանդ Քենդի» հայ-կանադական ձեռնարկության գործադիր տնօրեն, անկուսակցական Արմեն Բաբայանի մուտքը խորհրդարան ապահովելու համար անցած շաբաթավերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում են ներկայացրել դաշնակցականներ, համամասնական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող եւ խորհրդարան անցած Արտյուշ Շահբազյանը եւ ցուցակի վեցերորդ տեղը զբաղեցնող Կարինե Հարությունյանը:
Սա չի նշանակում, թե այս ամենն արվել է «Գրանդ Քենդիի» ներկայացուցչի համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը․ – «Գերագույն մարմինը որոշել է, որ ամեն մեկի աշխատանքի բնույթից ելնելով յուրաքանչյուրը ինչ աշխատանքներ է տանելու։ Նպատակահարմար գտանք, որ Արտյուշ Շահբազյանը կուսակցական աշխատանքով զբաղվի»։
Ինքնաբացարկների մասին որոշումը կայացրել է ՀՅԴ Գերագույն մարմինը եւ Շահբազյանն ու Հարությունյանը դեմ չեն գնացել կուսակցության ղեկավարության որոշմանը։
« Արմեն Բաբայանը տնտեսագետ է եւ «Գրանդ Քենդիի» ներկայացուցիչը չէ, այդ տեսանկյունից է պետք նայել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Բաբայանը անկասկած իր մասնագիտական ներդրումը կունենա նոր խորհրդարանում։
Նշենք նաև, որ միակ խմբակցությունը, որտեղ այս անգամ կին պատգամավոր չի լինի, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է:
http://www.azatutyun.am/content/article/24595627.html
Դիտումների քանակը` 4902