«Մենք էլ գոյություն ունենք՝ չնայած որ 30 տարի է, անտեսված ենք եղել»
Այսօր Ադրբեջանից բռնագաղթված փախստականները ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության առաջ բողոքի ցույց արեցին: Ակցիայի մանրամասներին անդրադառնում է Առավոտ-ը :
Նրանց խոսքով, նախկին կառավարությունից 30 տարի անտեսված լինելով, եկել են ՄԱԿ-ի միջոցով իրենց խնդիրները բարձրացնելու նոր կառավարության առաջ: Ասում են՝ ոչ գիտեն փախստական են, ոչ գիտեն՝ ՀՀ քաղաքացի են, երկու դեպքում էլ՝ անտեսված են: Արդեն մի քանի տասնյակ տարիներ է այս մարդիկ, որոնք գաղթել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից, ապրում են 16-20 քառակուսու մեջ. նույն տեղում ուտում են, նույն տեղում քնում, զուգարան բաղնիքն էլ նաեւ խոհանոց է ծառայում:
«Էլ չենք դիմանում, այդ պայմաններով ապրելն անհնար է, ընտանիքները աճել են, տղաներ, թոռներ ունենք, այսպիսի անմարդկային պայմաններում ապրելն այլեւս մեր ուժերից վեր է»,-Aravot.am-ի հետ զրույցում իրենց բողոքն այսպես ներկայացրին փախստականները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Դիտեք նաև «Հետք»-ի անդրադարձը բողոքի ակցիային.
Դիտումների քանակը` 2298